Ի՞նչ է vetting-ը

IMG_20190520_151911_972Vetting-ը դատական իշխանության բարեփոխման հատուկ տեսակ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունեցավ Հայաստանում ստեղծված դատաիրավական համակարգի վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, նշեց.

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Քաղաքագետ Արմենակ Մինասյանցն անդրադարձել է «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարին.

Իսկ ի՞նչ է վեթթինգը: Եվ ուրեմն`
Vetting-ը դատական իշխանության բարեփոխման հատուկ տեսակ է, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգը (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, մաքրում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ կիրառվում է այն ժամանակ, երբ որոշակի ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ, որոնց նպատակն է ուսումնասիել և պարզել պաշտոնատար անձանց (մեր դեպքում` դատավորների) համապատասխանությունն իրենց ներկայիա զբաղեցրած պաշտոններին: Կարևոր է արձանագրել, որ վեթինգն պետք է իրականացվի ժողովրդավարական մարմնի ու օրենսդիրի ընդունած (մեր դեպքում` ԱԺ) համապատասխան օրենքի հիման վրա:
Ընդհանրապես վեթինգի օրենքի կարևորագույն նպատակը ոչ թե բաժանարար գծերի ստեղծումն է, այլ այն պետք է արվի հանուն դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգման ու դատական իշխանության անկախության երաշխավորման,- նշել է Արմենակ Մինասյանցը։

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.