Քննարկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայի փոխարեն Անգլիայում անցկացնելու հարցը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) հետ քննարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Թուրքիայի փոխարեն Մեծ Բրիտանիայում անցկացնելու հնարավորությունը:

Լոնդոնում նշել են, որ անգլիական երկու ակումբներ են անցել եզրափակիչ, ուստի պատրաստ են ընդունել խաղը, սակայն որոշումն ՈՒԵՖԱ-յինն է: Առաջարկի հիմքն այն է, որ Մեծ Բրիտանիան Թուրքիային ներառել է «կարմիր» ցանկում, որտեղ ուղևորությունն արգելված է: Այդ երկրներից վերադառնալու դեպքում անհրաժեշտ է սեփական միջոցներով 10 օր հյուրանոցում կարանտին անցկացնել:

Մրցաշարի եզրափակչում են հայտնվել Մանչեսթր Սիթին և Չելսին: Եզրափակիչ խաղը նախատեսված էր անցկացնել մայիսի 29-ին` Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում: Այն տեղավորում է մինչև 80 հազար հանդիսատես, սակայն սպասվում է, որ խաղին կթույլատրվի 25 հազար մարդկանց մուտքը:

Միացեք մեր Telegram ալիքին

ՀՖՖ նախագահը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավունք չունի

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ալաշկերտ ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ: Մամուլում շրջանառվում էր, որ նախատեսված է եղել Ալեքսանդր Գրիգորյանի հետ պայմանագրի կնքում, սակայն վերջին պահին Արթուր Վանեցյանը չեղյալ է արել Գրիգորյանի հետ պայմանավորվածությունները:

ՀՖՖ հաղորդագրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն է Խաշմանյանին նշանակել որպես գլխավոր մարզիչ: Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել Մեսրոպ Առաքելյանն ու Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ՀՖՖ նախագահը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավունք չունի:

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը մեջբերել է Կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետը, ըստ որի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես անթույլատրելի է համարել ՀՖՖ նախագահի նման վարքագիծը:

Արսեն Թորոսյանի ՖԲ էջից

Նախարարը նշել է, որ ՀՖՖ նախագահի նման վարքագիծը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի անհաջողություններից հետո գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել: Նոր մարզչի թեկնածու էր առաջադրվել ռուսաստանաբնակ Ալեքսանդր Գրիգորյանը: Սակայն վերջին պահին նրա հետ պայմանագիրը չի կնքվել: Փոխարենն ընտրվել է Աբրահամ Խաշմանյանը:

Սարգիս Ադամյանի դուբլը. Բավարիա — Հոֆենհայմ` 1:2

Գերմանիայի բունդեսլիգայի Բավարիա Մյունխեն — Հոֆենհայմ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի մարզիկ Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով Հոֆենհայմին:

Երկրպագուները սպասում են Ադամյանի գոլերի կրկնությանը՝ արդեն Հայաստանի հավաքականի կազմում:

Թբիլիսիում 4-րդ միջազգային մարզադաշտը կկառուցեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հայտնել է, որ ֆուտբոլային համալիրի կառուցման նպատակով մայրաքաղաքի Վարկետիլի թաղամասում 18 հազար քմ տարածք է հատկացվել Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային:

Նախագիծն ընդհանուր առմամբ կարժենա 2 մլն 100 հազար լարի (մոտ 720 հազար դոլար), որը կիրականացվի Ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-յի աջակցությամբ: Մարզադաշտն ունենալու է միջազգային ստանդարտներին համապատասխան արհեստական ծածկույթ:

Շուրջ 300 տեղ հատկացվելու է սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Մարզադաշտում տեղադրված է լինելու գիշերային լուսավորություն, ինչը հնարավորություն կտա մարզվել նաև երեկոյան ժամերին: Կից գործելու է նաև մինի-մարզադաշտը՝ կրկին արհեստական ծածկույթով: Նախագիծը ներառում է նաև տեխնիկական շինություն՝ հանդերձարանով և այլ անհրաժեշտ կառույցներով:

Ներկայումս Թբիլիսիում գործում է 3 միջազգային մարզադաշտ՝ Բորիս Պայչաձեի անվան (Dinamo Arena), Միխայիլ Մեսխիի անվան և Դավիդ Պետրիաշվիլիի անվան:

Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ

Եկամուտների կրկնակի հարկման բացառում, զբոսաշրջություն, կրթություն, գիտություն, մշակույթ և սպորտ, համայնքների զարգացում, երիտասարդության հարցեր, բուսաբանություն։

Շարունակել կարդալ “Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ”

Դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

mfa_buildingԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը: Շարունակել կարդալ “Դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ”