Նոր անվանակոչություններ` Բյուրականի աստղադիտարանում

Մի շարք կառույցներ և տարածքներ անվանակոչվել են աստղադիտարանի ստեղծման և կայացման գործում մեծ ավանդ ունեցած անձանց հիշատակը հավերժացնելու նպատակով և աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ: Շարունակել կարդալ Նոր անվանակոչություններ` Բյուրականի աստղադիտարանում

Բյուրականի և ԵՊՀ աստղադիտարանների միջև կարևոր պայմանագիր է կնքվել

Աստղադիտարանները համատեղ կիրականացնեն տարաբնույթ նպատակային գիտական, ուսումնական ու կազմակերպչական միջոցառումներ, գործնական ու լաբորատոր պարապմունքներ։ Հիշեցնենք, որ Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում գիտական զբոսաշրջության նախաձեռնության առաջամարտիկն է: Շարունակել կարդալ Բյուրականի և ԵՊՀ աստղադիտարանների միջև կարևոր պայմանագիր է կնքվել

Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ կկրեն վաստակաշատ անձանց անուններ

Աստղադիտարանի խոշորագույն աստղադիտակը կկոչվի ԽՍՀՄ բոլոր խոշոր աստղադիտակների գլխավոր կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանի անունով, Շմիդտի համակարգի աստղադիտակը՝ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի անունով: Շարունակել կարդալ Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ կկրեն վաստակաշատ անձանց անուններ

Թողարկվել է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի լրագրի 2021թ. 1-ին համարը

Անդրադարձ է կատարվել Աստղադիտարանի կողմից 2020թ. անցկացված «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողովին և «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոց»-ին։ Շարունակել կարդալ Թողարկվել է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի լրագրի 2021թ. 1-ին համարը

Բյուրականի աստղադիտարանում մամուլի ասուլիս էր` հագեցած օրակարգով. ՆԿԱՐՆԵՐ

Տեղի ունեցավ Աստղադիտարանի կողմից կազմակերպված ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգի մրցանակի արժանացավ REGST.net-ը: Շարունակել կարդալ Բյուրականի աստղադիտարանում մամուլի ասուլիս էր` հագեցած օրակարգով. ՆԿԱՐՆԵՐ

Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է ողջ ներուժը ներդնել մեր հետագա անվտանգության խնդիրների լուծման համար. Հայկ Աբրահամյան

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանի հետ: Շարունակել կարդալ Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է ողջ ներուժը ներդնել մեր հետագա անվտանգության խնդիրների լուծման համար. Հայկ Աբրահամյան

Հայաստանը պատրաստվում է արձակել սեփական փոքր արբանյակ. հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ

Աստղագիտության ոլորտում արված ահռելի աշխատանքի, ձեռքբերումների, առկա իրավիճակի և առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ: Շարունակել կարդալ Հայաստանը պատրաստվում է արձակել սեփական փոքր արբանյակ. հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ

Տիեզերքի թանգարան՝ Հայաստանում. արժեքավոր նմուշներ

Թանգարանում հնարավոր է զգալ տիեզերական դարաշրջանի վաղ շրջանի շունչը՝ դիպչելով տիեզերքից վայրէջք կատարած սարքերին, տիեզերագնացների, տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների բացառիկ փաստաթղթերին: Շարունակել կարդալ Տիեզերքի թանգարան՝ Հայաստանում. արժեքավոր նմուշներ