ՄԵՐ ԱՆԿԱՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔԸ. Աստղագիտությունը` հետաքրքիր և հանրամատչելի լեզվով (տեսանյութ)

Բյուրականի աստղադիտարանի տեսանյութերի շարքը Տիեզերքի գաղտնիքները հետաքրքիր և հանրամատչելի եղանակով ներկայացնում է հանրությանը, մասնավորապես` 16-17 տարեկան երեխաներին։

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի Հանրային կապերի բաժինը Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության կողմից ստացած դրամաշնորհի շրջանակներում իրականացրել է «Մեր անկայուն Տիեզերքը» խորագիրը կրող ծրագիրը՝ ԲԱ տարբեր գիտահետազոտական բաժինների գիտաշխատողների մասնակցությամբ։

«Մեր անկայուն Տիեզերքը» նվիրված է ԲԱ գիտահետազոտական հիմնական ուղղություններին։ Այն իրենից ներկայացնում է տեսանյութերի շարք, որի նպատակն է Տիեզերքի գաղտնիքները հետաքրքիր և հանրամատչելի եղանակով ներկայացնել հանրությանը, մասնավորապես` 16-17 տարեկան երեխաներին։

© BAO, RAS

Յուրաքանչյուր տեսանյութի տևողությունը 25-35 րոպե է, նկարահանման վայրը՝ Բյուրականի աստղադիտարան։

Աստղադիտարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեսանյութերը նաև տարածվելու են Հայաստանի դպրոցների, կրթական կենտրոնների շրջանակներում, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության (RAS) և այլ առցանց հարթակներում։

Telegram