Միջազգային աստղագիտական միության 31-րդ Գլխավոր ասամբլեան կկայանա այս տարի՝ օգոստոսի 2-11-ը

Ասամբլեային կմասնակցեն նաև Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը և այլ գիտաշխատողներ։ ԲԱ-ն ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներին սկսել է մասնակցել դեռևս 1952 թվականից։

100 տարի առաջ՝ 1922թ.մայիսի 2-10-ը, Հռոմում կայացավ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 1-ին Գլխավոր ասամբլեան։ Ներկա էին 33 աստղագիտության պատվիրակություններ Բելգիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Գիտաժողովների և ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց սահմանել 32 աշխատանքային հանձնաժողով, որոնք կներգրավեն աստղագիտության որևէ ճյուղում ակտիվ աստղագետների։

ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներն անցկացվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ և տևում են մոտ 2 շաբաթ։ Դրանք հայտնի են իրենց գիտական հարուստ ծրագրերով։

Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄԱՄ 31-րդ Գլխավոր ասամբլեան կկայանա այս տարի օգոստոսի 2-11-ը, Բուսանում (Կորեայի Հանրապետություն)։ Այն նախատեսված էր 2021թ., սակայն Covid-19-ի պատճառով հետաձգվել է։

Ասամբլեային կմասնակցեն նաև Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը և այլ գիտաշխատողներ։ Ակտիվ լինելով նաև միջազգային հարթակներում՝ ԲԱ-ն ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներին է սկսել մասնակցել դեռևս 1952 թվականից։

2022թ. Գլխավոր ասամբլեայի համար հաստատվել է 7 գիտաժողով և 9 թեմատիկ խորհրդակցություն։ Գիտաժողովները ՄԱՄ կարևորագույն գիտական հանդիպումներ են, որոնք նպատակ են հետապնդում զարգացնելու աստղագիտությունը՝ զբաղվելով ծառացած արդի հարցերի ուսումնասիրմամբ։ Իսկ թեմատիկ խորհրդակցությունների ժամանակ ՄԱՄ անդամներին են ներկայացնում գիտական թեմաներ՝ նպատակ ունենալով առաջ քաշել նոր գիտական ոլորտներ։

Telegram