Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի դիտարկում ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ների ձեռքբերման հնարավորությունը, իսկ «Ս-400»-ների պայմանագիրը շարունակվում է առանց խոչընդոտների։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի դիտարկում ԱՄՆ-ից «Փետրիոթ» (Patriot) զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հնարավորությունը։
Նրա խոսքով՝ ներկայումս ամերիկյան զենիթահրթիռային համալիրների պահանջարկ առկա չէ։ Դեմիրը շեշտել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերության համար «այդ էջը փակված է»։
Բացի այդ, ինչպես նշել է թուրք պաշտոնյան, Մոսկվայից «Ս-400» զենիթահրթիռային կայանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրի իրագործումը շարունակվում է առանց որևէ խոչընդոտների։