«Նուռ-2» («Լույս») անունը ստացած ռազմական հետախուզական արբանյակը ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Քասեդ» հրթիռ-կրիչի օգնությամբ դուրս է բերվել 500 կմ բարձրության վրա։
Իրանը ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Քասեդ» հրթիռ-կրիչի օգնությամբ հաջողությամբ տիեզերք է ուղարկել իր երկրորդ ռազմական արբանյակը։
«Նուռ-2» («Լույս») անունը ստացած արբանյակը դուրս է բերվել 500 կմ բարձրության վրա։ Այն հետախուզական արբանյակ է, որն արձակվել է 6,7 կմ/վ արագությամբ և արձակումից 480 վայրկյան հետո հասել է ուղեծիր։
Առաջին ռազմական արբանյակն Իրանն արձակել էր 2022թ. ապրիլի 22-ին։ «Նուռ-1» անունը կրող արբանյակը «Քասեդ» հրթիռ-կրիչի օգնությամբ դուրս էր բերվել ուղեծիր՝ 425 կմ բարձրության վրա։