Հայաստանը և տարածաշրջանի ժողովրդագրական գործընթացները

«Տարածաշրջանի ժողովրդագրական գործընթացները զարգանում են ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության». ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետազոտությունը:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ակնկալվում է, որ մինչև 2050թ․ երկրագնդի բնակչությունը կաճի 2 միլիարդով՝ 7,7 միլիարդից հասնելով 9,7 միլիարդի, իսկ մինչև դարի վերջ, չնայած ծնելիության շարունակական նվազմանը, այն կհասնի գագաթնակետին՝ գրեթե 11 միլիարդի: Կանխատեսվում է, որ այս ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ կընտրեն քաղաքները որպես իրենց բնակության վայր, իսկ մինչև 5 տարեկան երեխաների թիվը զիջելու է 65 և բարձր տարիքի մարդկանց թվին:[1]

2050թ․ գլոբալ բնակչության աճի կեսը կապահովեն միայն ինը երկիր՝ Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Եթովպիան, Տանզանիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը և Ամերիկայի Միացյալ Նահանգները (նվազման կարգով): Ենթասահարական Աֆրիկայի բնակչությունը, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկվի, մինչդեռ Եվրոպայի բնակչությունը, ամենայն հավանականությամբ, կնվազի (տե՛ս աղյուսակ 1)։ [2]

Պարզ է, որ վերոնշյալ երկրները, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի երկրներ ասիական, աֆրիկյան մայրցամաքից կկանխորոշեն առաջիկա տասնամյակների՝ երկրագնդի զարգացման տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային առաջնահերթությունները:

Աղյուսակ 1 Բնակչության թվաքանակով առաջատար երկրների քսանյակը

NԵրկիրՄլն մարդ
1.Չինաստան1.439.323.774
2.Հնդկաստան1.380.004.385
3.ԱՄՆ331.002.647
4.Ինդոնեզիա273.523.621
5.Պակիստան220.892.331
6.Բրազիլիա212.559.409
7.Նիգերիա206.139.587
8.Բանգլադեշ164.689.383
9.Ռուսաստան145.934.460
10.Մեքսիկա128.932.753
11.Ճապոնիա126.476.458
12.Եթովպիա114.963.583
13.Ֆիլիպիններ109.581.085
14.Եգիպտոս102.334.403
15.Վիետնամ97.338.583
16.Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն89.561.404
17.Իրան83.992.953
18.Գերմանիա83.783.945
19.Թուրքիա83.384.680
20.Թայլանդ69.799.978

            Ժողովրդագրական զարգացումը հատկապես կարևորվում է այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն ու Վրաստանն են, որոնք, տարեկան կտրվածքով բնակչության մեծ աճ արձանագրող հարևաններ ունենալով, կարող են հայտնվել ռազմաքաղաքական, մշակութային և տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակում: Բնակչության թվաքանակի նվազումը հղի է ոչ միայն կայուն աճի հեռանկարի բացակայությամբ, այլև կարող է վտանգել սակավ  բնակչություն ունեցող երկրների ֆիզիկական անվտանգությունը։ 

            Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև նրանց հարևաններ Թուրքիայի և Իրանի ժողովրդագրական վիճակները ներկա փուլում գտնվում են տարբեր հարթություններում: Քրիստոնյա Հայաստանն ու Վրաստանը դասվում են նվազող բնակչություն, իսկ հարևան շիա մուսուլման Իրանն ու Ադրբեջանը և սուննի Թուրքիան բնակչության թվաքանակի աճի տեմպերով առաջատար դիրքեր են զբաղեցնում ժամանակակից աշխարհի ժողովրդագրական քարտեզում:

            Հետխորհրդային Հարավային Կովկասի երկրների էթնիկական, ժողովրդագրական պատկերը մեծ փոփոխությունների է ենթարկվել հատկապես հետխորհրդային ժամանակահատվածում։ Հայ-ադրբեջանական, վրաց-օսական և աբխազա-վրացական զինված հակամարտությունների հետևանքով էլ տեղի ունեցան տարածաշրջանի  էթնիկական կազմի փոփոխություններ, մեծացրեցին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միգրացիոն հոսքերը, էական ազդեցություն գործեցին նրանց ժողովրդագրական ցուցանիշների վրա: Եթե մինչ անկախացումը Հայաստանն ու Վրաստանը կայուն ընդհանուր հավելաճ էին արձանագրում, ապա անկախությունից 30 տարի անց այս երկրները հայտնվել են բացասական հավելաճ գրանցող երկրների ցուցակում: Այդ խորապատկերին հարևան Ադրբեջանը, չնայած նախորդ դարի 90-ականների ժողովրդագրական որոշակի անկմանը, գրանցում է մշտական բնակչության աճ։ Իսկ Թուրքիան և Իրանը, թեև մուտք են գործել ժողովրդագրական ցուցանիշների որոշակի նվազման փուլ, սակայն բնակչության վերարտադրողական տարիքի մարդկանց մեծ ծավալի հաշվին շարունակում են արձանագրել ընդհանուր հավելաճի տպավորիչ ցուցանիշներ։ 

1 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  2010-2020ԹԹ

            Հայաստանի և հարակից՝ հնարավոր բարեկամ և ոչ բարեկամ երկրների բնակչության թվի տարբերությունն իսկապես մտահոգիչ է մասնավորապես նախորդ տարի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների համապատկերում։ Ակնհայտ է, որ նախորդ ժամանակահատվածում իրականացված քաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ժողովրդագրական սխալ քաղաքականությունը Հայաստանին կանգնեցրել է ծանր իրողությունների առջև, որը պայմանավորված է ինչպես մեծաքանակ արտագաղթով, այնպես էլ բնական աճի նվազող դինամիկայով։ Ընթացիկ, մեր հայրենիքին վիճակված փորձությունների շարքում չափազանց մեծ նշանակություն են ձեռք բերել բնակչության վերարտադրության հարցերը, այդ թվում՝ Հանրապետության ժողովրդագրական զարգացման միտումների ու հեռանկարների բացահայտումը։ Խնդիրը հույժ արդիական է ու հրատապ, սակայն նաև դժվար իրագործելի՝ նկատի ունենալով Հայաստանի բնակչության շարժի դիալեկտիկան պայմանավորող գործոնների բարդությունը, հակասականությունն ու բազմաբնույթ լինելը։

            Փաստն այն է, որ տարածաշրջանի ժողովրդագրական գործընթացները զարգանում են ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Դեռևս շարունակվող վերարտադրողական տարիքի մարդկանց արտագաղթը և ներկա անորոշություններն արագ հանգուցալուծման կարիք ունեն, քանի որ տարածաշրջանը, բացառությամբ Վրաստանի, շարունակում է բնակչության աճի բարձր ցուցանիշներ արձանագրել։

            Վերջին տասնամյակի ցուցանիշներով Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 1.9 տոկոսով կամ 55.6 հազարով։ 2020թ․ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանների առկայության պայմաններում Հայաստանում 1991թ․-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է միգրացիայի դրական ցուցանիշ, որի շնորհիվ էլ մշտական բնակչության թիվն աճել է 3.6 հազարով և կազմել 2963.3 հազար մարդ։ 2021թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կրկին աճել և կազմել է 2966.8 հազար մարդ՝  2021թ․ տարեսկզբի համեմատ ավելանալով 3500 մարդով, որը կրկին ձևավորվել է միգրացիայի դրական մնացորդի՝ 0.4 և բնական աճի՝ 3.1 հազարի հաշվին։ [3]

            Վրաստանի պարագայում ևս մշտական բնակչության թվաքանակը պակասում է, և 2010-2020թթ․ ընթացքում բնակչությունը նվազել է 16.3 տոկոսով կամ 719.5 հազար մարդ և կազմել 3716,9 հազար մարդ։ Վրաստանի պարագայում հատկապես խնդրահարույց է էթնիկ փոքրամասնությունների՝ մեծ ծավալի հասնող արտագաղթի ցուցանիշը։ Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում բուն վրացիների թիվը չէր գերազանցում 70,13 տոկոսը, սակայն անկախությունից հետո վրացիներից հետո թվաքանակով ամենամեծ էթնիկ հանրություններ համարվող հայերի, ռուսների, հույների արտագաղթի, ինչպես նաև աբխազների և օսեթների՝ դե ֆակտո Վրաստանի կազմից դուրս գալուց հետո հետագա տարիներին վրացիների տոկոսային հարաբերակցությունն աճեց, և 2002թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում էին ամբողջ բնակչության 83,75 տոկոսը, իսկ 2014թ.՝ 86,7 տոկոսը: Արտագաղթի հետևանքով հատկապես նվազել է հայկական համայնքը, որի թիվը 2014 թվականին 1989թ. համեմատ կրճատվել է 68 տոկոսով: Ռուսների թիվը տվյալ ժամանակահատվածում կրճատվել է 93, հույներինը՝ 95, ուկրաինացիները՝ 89, իսկ ահա ադրբեջանցիներինը՝ 25 տոկոսով, և նրանք ներկայումս հանդիսանում են Վրաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը:

Ազգային փոքրամասնությունների արտագաղթի հետևանքով Վրաստանը կորցրել է իր երբեմնի բազմէթնիկ պետության կոչումը, և նրանց՝ հետագայում հեռանալուն զուգահեռ այն կարող է դառնալ առավելապես միաէթնիկ հանրություն: Ընդհանուր առմամբ, Վրաստանից արտագաղթն առավել ինտենսիվ ընթացել է 1991-2003թթ.: Վրաստանից արտագաղթի հիմնական ուղղություններ են եղել Ռուսաստանը, Հունաստանը և ԱՄՆ-ը, որին հետևել են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան ու Ուկրաինան: 2003թ. Վրաստանի «Վարդերի» հեղափոխությունից և Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո արտագաղթի տեմպերը նվազեցին, և եթե 2001-2003թթ. միգրացիոն բացասական սալդոն միջինը 30 հազար էր, ապա 2004-2005թթ. գրանցվեց հակառակը, և Վրաստանն ունեցավ միգրացիայի դրական սալդո՝ համապատասխանաբար 76,3 և 12,1 մարդ: Ներգաղթի այդ ալիքը բացատրվում էր այն հանգամանքով, որ մարդկանց մոտ Վրաստանի ապագայի հանդեպ լավատեսական հույսեր արթնացան: Չնայած հաջորդ տարիներին՝ 2006-2008թթ., միգրացիան կրկին բացասական ցուցանիշներ էր գրանցում, բայց այն զգալիորեն քիչ էր և տատանվում էր տարեկան 13-14 հազարի սահմաններում:

Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն թողեց 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը: Պատերազմից հետո ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը և դիվանագիտական կապերի խզումը ևս իրենց ազդեցությունը թողեցին Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա: Ռուսաստանում վրացիների հանդեպ միգրացիոն օրենքների խիստ կիրառումը ստիպում էր թողնել Ռուսաստանը և վերադառնալ Վրաստան: 2009-2012թթ. միգրացիոն դրական սալդոն մեծամասամբ կապված էր Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերություններով։ Այդ ժամանակահատվածում Վրաստանում բնակվող բազմաթիվ հայեր ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որով Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն էին ստանում:

             Մյուս կողմից միգրացիոն հոսքերի վրա դրական ազդեցություն էին գործում այն բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրերը, որոնք իրականացվում էին Վրաստանում 2009-2012թթ.: Երկրի ներսում տնտեսական բարվոք վիճակը և նոր աշխատատեղերի ստեղծումը վրացիներին զերծ էին պահում այլ երկրներում աշխատանք ու գոյության միջոցներ փնտրելուց:

             2013թ. Սահակաշվիլիի իշխանության հեռացումից հետո միգրացիոն հոսքերի դրական ցուցանիշը կրկին փոխակերպվեց բացասականի՝ 2013թ․՝ -2606, 2016թ․՝ -8060, 2018թ․՝ -10783, 2019թ․՝ -8293 մարդ։

            Ի տարբերություն տարածաշրջանի քրիստոնյա հատվածի՝ իսլամ դավանող պետությունների բնակչության աճը շարունակվում է։ Ադրբեջանի բնակչությունը 2010-2020թթ․ ավելացել է 11․8 տոկոսով կամ 1069.5 հազարով՝ տարեկան միջինացված՝ 97.2 հազար մարդով։ Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ  Ադրբեջանում գրանցվել է բնական աճի բավականին բարձր ցուցանիշ: Ադրբեջանի ներկայիս աճի տեմպը կազմում է 0.91%՝ ավելացնելով ավելի քան 91.000 մարդ 2019 թվականից մինչև 2020 թվականը։ Պետք է նշել, որ 2015թ․-ից բնակչության աճի տեմպն ամեն տարի  նվազում է։

            1991-2021թթ. փոխվել է ոչ միայն Ադրբեջանի բնակչության թիվը, այլև լուրջ փոփոխությունների է ենթարկվել նաև էթնիկական կազմը: Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի  շարժմանն ի պատասխան  Ադրբեջանում հայկական ջարդերի ու էթնիկ հայերի արտաքսման հետևանքով արդեն իսկ 1991թ. Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչություն չէր մնացել: Հայերի մեծ մասն ապաստանեց Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանը դեռևս հաշվառում է ԼՂ հայ ազգաբնակչությանը և նրանց համարում իր երկրի քաղաքացիներ: 1989թ.-ից ի վեր հայերի բռնի տեղահանմանը զուգահեռ՝ Ադրբեջանից սկսեցին հեռանալ ռուսներն ու ուկրաինացիները: 1989թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում երկրորդ էթնիկ թվակազմն ունեցող ռուսների թիվը 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նվազել էր 200 հազարով, և ըստ վերջին տվյալների՝ նրանց թիվը շարունակում է նվազել: Էականորեն նվազել է նաև ուկրաինացի և հրեա ազգաբնակչության թվաքանակը, իսկ ահա թալիշների թիվն Ադրբեջանի անկախությունից հետո էականորեն ավելացել է, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ թալիշներ սկսել են նշել իրենց իսկական ազգությունը:

Խորհրդային ժամանակաշրջանից սկսած Ադրբեջանում ընթանում էր այլ էթնիկ խմբերի ադրբեջանացման գործընթացը, և դա առավել ցայտուն դրսևորվեց նախորդ դարի 70-ական թվականներին՝ Հեյդար Ալիևի կառավարման ժամանակաշրջանում, երբ փաստացի փոփոխվում էին քուրդ, թալիշ, լեզգի ժողովուրդների էթնիկական պատկանելության տվյալները: Ըստ փորձագիտական տվյալների՝ Ադրբեջանում այդ էթնիկ խմբերի իրական թիվը ներկայումս տատանվում է 800 հազարից 1 միլիոնի շրջակայքում, սակայն Ադրբեջանի պետական քաղաքականությունը կեղծում է այդ տեղեկատվությունը և մարդահամարների ժամանակ նրանց թիվը քիչ է ներկայացնում:

               Թեև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Ադրբեջանում աճը համեմատաբար կայուն է եղել, սակայն սպասվում է, որ այն կդանդաղի և նույնիսկ կդադարի առաջիկա տարիներին: 2020թ․ բնակչության  տարեկան աճի տեմպը կազմել է 0,96%, ինչը ենթադրաբար մինչև 2050թ․ կնվազի ամբողջ տոկոսային կետով՝ -0,02, որի դեպքում բնակչության թիվը գրեթե լճացած կլինի: Ենթադրվում է, որ 2050թ․-ից հետո Ադրբեջանի բնակչության թիվը կնվազի:

Աղյուսակ 2  Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի բնակչության թվաքանակի փոփոխությունները 2010-2020թթ[4]

ՏարիԵրկրներ (մլն մարդ)
ԹուրքիաԻրանԱդրբեջանՎրաստանՀայաստան
201073727,973762,08997,64436,43018.9
201174724,274634,09111,14469,23021.4
201275617,375539,09235,14497,63026.9
201376667,876481,09365,54483,33017.1
201477695,977465,09477,14490,53010.6
201578741,078492,09593,03721,92998.6
201679814,879926,09705,63728,62986.1
201780810,580960,09810,03726,42972.7
201882003,881865,09898,03729,62965.1
201983154,982585,09981,43723,52959.2
202083614,383220,010067,13716,92963,3

          Առավել տպավորիչ են աճում տարածաշրջանում ծանրակշիռ դեր ունեցող իսլամ դավանող երկու պետությունների բնակչության թվաքանակները։

            Պետք է նշել, որ ծնելիության հաճախության բարձր ցուցանիշը և երիտասարդ բնակչության առկայությունը հնարավորություն են ընձեռել ապահովել թռիչքային բնակչության աճ, որը ներկայումս լուրջ կշիռ է տալիս ինչպես քաղաքական, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական և տնտեսական գործընթացներում։

            Պետք է նշել, որ Թուրքիան և Իրանը հանդիսանում են աշխարհի այն պետությունները, որոնք ընդգրկված են 20 ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկում՝ Իրանը՝ 17, իսկ Թուրքիան՝ 19-րդ հորիզոնականում։ Թուրքիայի և Իրանի մշտական բնակչությունները ներկայումս գրեթե հավասար են․

  1. Իրան՝ 83 մլն 992 հազար
  2. Թուրքիա՝ 83 մլն 384 հազար

Նախորդ դարի 50-ական թվականներից սկսած ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի մշտական բնակչության թվաքանակն արձանագրել է առաջանցիկ կայուն աճի միտում, և այդ տարիներին մշտական բնակչությունն աճել է հետևյալ ցուցանիշներով, մասնավորապես Թուրքիայում․

1․ 1955-1965թթ․ ՝ 7 մլն 326 հազար մարդ

2. 1965-1975թթ․՝ 8 մլն 952 հազար մարդ

3․ 1975-1985թթ․՝ 10 մլն 320 հազար մարդ

4․ 1985-2000թթ․՝ 17 մլն 138 հազար մարդ

5. 2000-2010թթ․՝ 5 մլն 919 հազար մարդ

6․ 2010-2020թթ․՝ 9 մլն 891 հազար մարդ։

           2010-2020թթ․ ընթացքում Թուրքիայի ընդհանուր հավելաճի տարեկան միջինացված ցուցանիշը կազմել է մոտ 900 հազար մարդ, թեև 1985-2000թթ․ այն եղել է 1 մլն 112 հազար։ Ընդհանուր առմամբ՝ 1955-2020թթ․ ընթացքում Թուրքիայի բնակչությունն աճել է 59 մլն 549 հազար մարդով կամ 347 տոկոսով։

           Ինչ վերաբերում է Թուրքիայի բնակչության էթնիկ կազմին, թուրքական վիճակագրությունն այդպիսի ցուցանիշներ չի հրապարակում, սակայն բնակչության վերաբերյալ տարբեր էթնոլեզվական հետազոտությունները բաժանում են բնակչությանն ըստ լեզվական պատկանելության հետևյալ կերպ․

Թուրքիայի բնակչության էթնիկական կազմն ըստ լեզվական պատկանելության՝ [5]

  1. Թուրքեր՝ 70.6 տոկոս
  2. Կուրմանջի քրդեր՝ 10.7 տոկոս
  3. Թրքախոս քրդեր՝ 7.7 տոկոս
  4. Զազա (զազակի, զազայերեն)՝ 1.5 տոկոս
  5. Լիբանանյան արաբներ՝ 1.4 տոկոս
  6. Կաբարդիններ՝ 1.4 տոկոս
  7. Իրաքյան արաբներ՝ 0.5 տոկոս
  8. Ադրբեջանցիներ՝ 0.7 տոկոս
  9. Ռումեր (հույներ)՝ 0.7 տոկոս
  10. Գագաուզներ՝ 0.5 տոկոս
  11. Պոնտիական հույներ՝ 0.4
  12. Ադղներ՝ 0.4 տոկոս
  13. Ալևի քրդեր՝ 0.2 տոկոս
  14. Վրացիներ՝ 0.1 տոկոս։

2020թ․ անցկացված հարցման համաձայն՝ Թուրքիայի ընդհանուր բնակչության 20,4%-ը պնդում է, որ քուրդ է (կամ քուրմանջի, կամ զազակի խոսող): Հետազոտությունները նաև փաստում են, որ Թուրքիայի արևմուտքում գտնվող մեծ քաղաքներ ներգաղթից հետո ազգամիջյան ամուսնություններն ավելի տարածված են դարձել։ Վերջերս կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ թուրքերի և քրդերի միջև ամուսնությունների թիվը հասնում է 2,708,000 դեպքի:[6]

            Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակվող հայերի թվաքանակին, ապա 2016թ. տվյալներով այն կազմում էր 61 հազար, սակայն ներկայումս այդ թիվը բավականին նվազել է, քանի որ հայերի արտահոսքը Թուրքիայից բավականին հաճախացել է, և ըստ գնահատականների` ներկայումս այն չի գերազանցում 30 հազարը։

            Ինչ վերաբերում է Իրանի Հանրապետության բնակչության ընդհունուր հավելաճին, ապա այն ըստ ժամանակաշրջանների ունի հետևյալ պատկերը․

  1. 1956-1966 թթ․՝ 6 մլն 834 հազար մարդ
  2. 1967-1976՝ 7 մլն 920 հազար
  3. 1977-1986՝ 15 մլն 736 հազար
  4. 1987-1996՝ 10 մլն 610 հազար
  5. 1997-2006՝ 10 մլն 440 հազար
  6. 2007-2016 9 մլն 430 հազար
  7. 2017-2020՝ 3 մլն 293 հազար։

           Իրանի բնակչությունն առավելագույն տեմպով աճ է գրանցել 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին, և դա ավելի ցայտուն կերպով դրսևորվել է 1979թ․ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո։ Այդ ժամանակահատվածում Իրանի բնակչության տարեկան միջինացված ընդհանուր հավելաճը տարեկան կազմել է 1 մլն 573 հազար մարդ, իսկ ներկայումս այն նվազել է, և վերջին հնգամյակում միջինացված թիվը կազմում է 823 հազար մարդ։ Հատկանշական է, որ չնայած իսլամական պետություն լինելու հանգամանքին՝ 1980-ականներին միջոցներ են ձեռնարկվել երկրում ծնունդների «պայթունը» սահմանափակելու ուղղությամբ։  Ընդհանուր առմամբ 1956-2020թթ․ Իրանի բնակչությունն աճել է 439 տոկոսով կամ բացարձակ թվով 64 մլն 265 հազար մարդով։ [7]

           Իրանի էթնիկ խմբերի էթնիկական և լեզվական պատկանելությունը բավականին բազմազան է և տարաբաժանվում է հետևյալ կերպ․

Իրանի բնակչության էթնիկական կազմն ըստ լեզվական պատկանելության՝

1․ Փարսի, Լուրի, Գիլակի, Մազանդարանի (պարսկերեն, լուրերեն, գիլակերեն, մազանդարերեն)՝ 66 տոկոս

2․ Ադրբեջաներեն և այլ թրքալեզու խմբեր՝ 18 տոկոս

3․ Քրդեր՝ 10 տոկոս

4․ Արաբներ՝ 2 տոկոս

5․ Բալոչի (բելուջերեն) ՝2 տոկոս

6․ Հայեր, վրացիներ և այլն՝ 2 տոկոս,

Բնակչության թիվն ըստ էթնիկ պատկանելության՝

1․ Պարսիկներ՝ 65 տոկոս

2․ Ադրբեջանցիներ՝ 16 տոկոս

3․ Քրդեր՝ 7 տոկոս

4․ Լուրեր` 6 տոկոս

5․ Բալոչի՝ 2 տոկոս

6․ Թուրքմեններ՝ 1 տոկոս

7․ Թրքալեզու այլ խմբեր՝ 1 տոկոս։[8]

2 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ԵՎ ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  2010-2020ԹԹ

          Հայաստանի և հարակից երկրների ժողովրդագրական գործընթացների տեսանկյունից կարևոր է դիտարկել բնական աճի վրա ազդող գործոնների տարբերությունները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հավատքի գործոնն այս պարագայում բավականին որոշիչ նշանակություն ունի։ Մեր հարևան իսլամ դավանող  Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում կանանց բարձր ծնելիությունը որոշ առումով պայմանավորված է ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ բարոյահոգեբանական գործոններով։ Մյուս կողմից, վերջին տասնամյակում այնտեղ ևս նկատվում  է ժողովրդագրական անցման ազդեցությունը, որի դեպքում այդ երկրներում ևս նվազում է շատ երեխաներ ունենալու պահանջմունքը։ Մյուս կողմից դեռևս վերարտադրողական տարիքի մարդկանց լայն բազան հնարավորություն է ընձեռում ապահովել ծնունդների բացարձակ թվի մեծ ցուցանիշ։

                 ՀՀ անկախությունից հետո արտագաղթի ծավալները, հաշվի առնելով արտագաղթողների սեռատարիքային կազմը, արմատապես փոխեցին Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը և հատկապես բնակչության սեռատարիքային կազմը,  և որպես հետևանք՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խորը ժողովրդագրական «փոսում», և իրավիճակի բարելավման համար պահանջվելու են հսկայական կազմակերպչական ու նյութական միջոցներ:

Աղյուսակ 3Հայաստանի բնակչության բնական շարժի ցուցանիշները 2010-2020թթ[9]

ՏարիԾնունդներՄահերԲնական աճԾնունդներ 1000 բնակչի հաշվովՄահացություն 1000 բնակչի հաշվովԲնական աճ 1000 բնակչի հաշվովԾնելիության Գումարային գործակից
201044825279211680213,88,65,21.49
201143340279631541714,49,35,11.52
201242480275991481914,09,14,91.58
201341790271961460513,89,04,81.57
201443031277141531114,39,25,11.65
201541763278781398013,99,34,61.65
201640592282261250913,69,44,21.65
201737700271571054712,69,13,51.58
201836574256451091912,38,73,61,57
20193604126252987912,28,93,31,59
2020363533617018712,312,20,11,65

                 Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացումների ու փոփոխությունների բացասական միտումների հետևանքով նվազել է ծնելիության և հակառակը աճել՝ մահացության ցուցանիշները:

Ծնելիության մակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծնելիության գումարային գործակիցը[10] 1960-ական, 1970-ական, 1980-ական, 1990-ական թվականներին, ապահովում էր բնակչության ընդլայնված վերարտադրություն՝ կազմելով 1960թ.՝4,63, 1970թ.՝ 3,17, 1986թ.՝ 2,56 և 1991թ.՝ 2,62 :[11]

1993թ.-ից սկսած ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,97, որից հետո անկում է արձանագրել և 2001թ․ կազմել է 1,21:

Այնուհետև ծնելիության գումարային գործակիցն արձանագրել է աճ և 2020թ․ կազմել է 1,65,[12] սակայն դեռևս ցածր է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2,15 գործակցից:

Այսինքն ներկայիս  1,65 գործակիցը,  ծնելիության հաճախության  արդի մակարդակի և մահացության ներկայիս իրողությունների հետ համատեղ, ի վիճակի չեն ապահովելու ընդհանուր առմամբ երկրի  վերարտադրական սերնդի գրեթե 23.3%-ի  վերականգնումը:

Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2003թ․-ից սկսված ծնունդների աճը շարունակվեց մինչև 2010թ․, այնուհետև սկսեց նվազել, որը 2010-2020թթ․ կազմել է 19 տոկոս։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակահատվածում ամուսնական ակտիվ տարիք էր մուտք գործել նախորդ դարի 80-ականներին ծնված մեծաքանակ սերունդը, որոնց թիվը 1980-1989թթ. կազմել էր մոտ 765 հազար մարդ: Թեև արտագաղթի հետևանքով նրանց թվաքանակը նվազել էր, սակայն նույնիսկ փոքրացած լինելու պարագայում այդ համախումբը պետք է ապահովեր ծնունդների թվաքանակի աճ առնվազն մինչև 2019թ․: Սակայն տեղի է ունեցել հակառակ գործընթացը։

Եթե 2016-2017թթ. ծնունդների բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազել է 2892-ով, 2017-2018թթ.՝ 1126-ով, 2018-2019թթ.՝ 533-ով կամ 3,2 տոկոսով, ապա 2020թ․, ի տարբերություն 2019թ․,  ՀՀ-ում արձանագրվել է ծնունդների թվաքանակի նվազ աճ՝ 312 երեխա։ 2020թ․ ծնունդների աճ է արձանագրվել 3-րդ, 4-րդ, 5-րդ և հաջորդ երեխաների կարգաթվերում համապատասխանաբար՝ 735, 320 և 185 դեպքով: Այս ավելացումը ոչ միայն մեղմել է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվերում արձանագրված անկումը, որը 1 տարվա կտրվածքով կազմել է համապատասխանաբար՝ 544 և 274 երեխա, այլև հնարավորություն է ստեղծել ապահովել ծնունդների աճը։

Թերևս այս նվազման գործում իր բացասական հետքն է թողել 2008-2017թթ. տեղի ունեցած մեծածավալ արտագաղթը: Այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ելումուտի ցուցանիշը բացասական է եղել 372 հազար մարդով, և մեկնածների 50-53 տոկոսը չի վերադարձել: Փորձագիտական դիտարկումները ցույց են տվել, որ մեկնողների մեծ մասը վերարտադրողական տարիքի մարդիկ են եղել, և գերակշռել են ընտանիքով մեկնողները:[13]

Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն ավելացրել են մահերի թիվը, և 2020թ․ նախորդ տարվա համեմատ մահերի բացարձակ թիվն աճել է 38 տոկոսով կամ 9984 մարդով և հասել է 36 հազար 170-ի: Մահացածների այսպիսի բարձր ցուցանիշ վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 1988թ․, երբ Սպիտակի երկրաշարժի հետևանքով Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 35 հազար 567 մարդու մահ: Մահերի այսպիսի աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1991թ․-ից ի վեր արձանագրված բնական աճի ամենացածր ցուցանիշը, որը 2020թ․ կազմել է 183 մարդ և նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 9672 մարդով: Հատկանշական է, որ ի տարբերություն քաղաքային բնակավայրերի, որտեղ բնական հավելաճի ցուցանիշը դրական է եղել 616 մարդով, գյուղական բնակավայրերում ՀՀ ժողովրդագրական դիտարկումների մեջ առաջին անգամ բնական հավելաճի ընդհանուր ցուցանիշը բացասական է եղել 433 մարդով։

Բացի վերոնշյալ խնդիրներից Հայաստանում վերջին տասնամյակում վերջին տարիներին ավելի մտահոգիչ են ծնելիության ցուցանիշների փոփոխությունները գյուղական բնակավայրերում։ 1990թ․ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցը կազմել է 3,24, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 2,34 (հանրապետական միջինը՝ 2,62),[14] 2010թ․՝ համապատասխանաբար 2,03, 1,31 և 1,49, 2011թ․՝ 1,74, 1,42 և 1,52, 2012թ․՝ 1,54,  1,59 և 1,58, 2013թ․՝ 1,52, 1,68 և 1,65, 2020թ․՝ 1,35, 1,84 և 1,65։[15] Գյուղական ծնելիության այսպիսի կտրուկ նվազման գործընթացի արդյունքում 2020թ. դրությամբ քաղաքային բնակչության ծնելիության գումարային գործակիցը 26.7 տոկոսով գերազանցում է գյուղական բնակչությանը:

Ըստ այդմ, 2010-2020թթ․ ծնելիության գումարային գործակցի անկումը գյուղական բնակավայրերում կազմել է ավելի քան 33.6 տոկոս (2010 թվականին՝ 2.03, 2019 թվականին՝ 1,35), իսկ քաղաքային բնակավայրերում աճել է  շուրջ 40.4  տոկոս (2010 թվականին՝ 1.31, 2020 թվականին՝ 1.84)։ Նույն ժամանակահատվածում ամբողջ հանրապետությունում ծնելիության գումարային գործակցի աճը կազմել է շուրջ  11.3 տոկոս (2010 թվականին՝ 1.49 , 2020 թվականին՝ 1.65)։ Գյուղական բնակավայրերում առաջանցիկ տեմպերով են անկում ապրում նաև ծնունդների քանակական ցուցանիշները։

2010թ․ գյուղական բնակավայրերում արձանագրվել է 16562 ծնունդ (արձանագրված ծնունդների 37 տոկոսը), իսկ 2020թ․՝ 11012 ծնունդ (արձանագրված ծնունդների 30.2 տոկոսը)։ Եթե քաղաքային բնակավայրերում 2010-2020թթ․ ծնունդների թվաքանակի նվազումը կազմել է շուրջ 10.3 տոկոս, ապա գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 33.2 տոկոս։[16]

Անդրադառնալով երևույթի պատճառներին՝ դրանցից հիմնականները, անկասկած, գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև սոցիալ-տնտեսական իրողությունների տարբերություններն են, ինչպես նաև գյուղական ու քաղաքային բնակչության արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում ներառվածության քանակական և որակական առանձնահատկությունները:

Աղյուսակ 4 Վրաստանի բնակչության բնական շարժի ցուցանիշները 2010-2020թթ[17]

ՏարիԾնունդներՄահերԲնական աճԾնունդներ 1000 բնակչի հաշվովՄահացություն 1000 բնակչի հաշվովԲնական աճ 1000 բնակչի հաշվովԾնելիության Գումարային գործակից
20105523051066416414,613,51,12,00
20115156549818174713,713,30,41,89
2012499674934762213,413,20,21,85
20134965748564109313,413,10,31,86
201460635490871154816,313,23,12,31
201559249491211012815,913,22,72,31
20165656950771579815,213,71,52,24
20175329347822547114,312,91,42,14
20185113846524461413,712,51,22,12
20194829646659163713,012,50,42,01
20204625050537401712,513,6-1,11,97

            Վրաստանի համար ևս արտագաղթից բացի ներկայումս ազգային անվտանգության կարևոր մարտահրավեր է ծնելիության նվազումը, մահացության ավելացումը և բացասական բնական աճը, ինչպես նաև լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի դատարկումն ու բնակչության ծերացման արագացող գործընթացը: Վրաստանի բնակչության թվի նվազման վրա մեծ ազդեցություն է գործել հատկապես  ծնելիության անկումը, որն անկախությունից ի վեր կրճատվել է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձրացել: Ըստ այդմ բնական աճի ցուցանիշը շեշտակի անկում է ապրել: 1990թ. համեմատ բնական աճի ցուցանիշը 2007թ. կրճատվել է մոտ 5 անգամ: Թեև 2010-2014թթ. Վրաստանում ծնունդների թիվն  աճել է  9.7 տոկոսով, սակայն 2016թ.-ից ի վեր ծնունդների անկումը շարունակվում է, և արդեն իսկ 2020թ. գրանցվել է դեպոպուլյացիա, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսի հետևանքով մահերի աճով։ Բնական աճի դրական ցուցանիշով Վրաստանում աչքի են ընկնում միայն մայրաքաղաք Թբիլիսին, Աջարիան և առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը: Իսկ ահա հայաբնակ Սամցխե-Ջավախքում բնական աճի ցուցանիշը  բացասական է: Ծնունդների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-2000թթ. ծնված սերունդը: Այսպես, 1980-1990թթ. Վրաստանում ծնվել է 445, իսկ 1990-2000թթ.՝ 225 հազար աղջիկ:

Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, բավականին բարձր է ծնելիության գումարային գործակիցը , որը 2010-2020թթ․ կտրվածքով ապահովել է  ոչ միայն պարզ, այլև բնակչության ընդլայնված վերարտադրություն, այսինքն բարձր է եղել 2,15 գործակցից (տե՛ս աղյուսակ 4)։ 2020թ․ տվյալներով Վրաստանում արձանագրված ծնելիության գումարային գործակիցն ավել է Հայաստանում արձանագրված նույն ցուցանիշից մոտ 20 տոկոսով, և նաև այս գործոնը որոշակի իմաստով չեզոքացնում է մահացության բարձր ցուցանիշի բացասական հետևանքները և կանխարգելում բնակչության դեպոպուլյացիան, այսինքն մահերը չեն գերազանցում ծնունդներին։ Սակայն մոտակա 10-15 տարվա կտրվածքով Վրաստանին ևս սպառնում է բացասական բնական աճ:

Ի լրումն դրա՝ խախտվել է նաև մեծահասակների և երիտասարդների միջև հավասարակշռությունը: Վերջին 4 տարիներին մեծահասակների թիվն ավելացել է մոտ 40 հազարով, և ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում 2030թ. Վրաստանում կենսաթոշակային տարիքի մարդկանց թիվը կհասնի 1 միլիոնի: Վրաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ծնելիության մակարդակը պահպանելու և մահացությունը կրճատելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ երկրում արգելվել են սեռով պայմանավորված աբորտները: Բացի այդ աբորտից առաջ ծնողներին որոշում կայացնելու ժամանակահատվածը 3 օրից դարձրել են 5 օր: Ծնելիության ընդհատումներն իսկապես մեծ թիվ են կազմում Վրաստանում: 2016թ. հունվարի 1-ից կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2 տարի անընդմեջ հավելյալ 100 լարի են ստանում բարձրլեռնային բնակավայրերում մշտական բնակվող ընտանիքներում ծնված առաջին և երկրորդ, և 200 լարի՝ երրորդ և չորրորդ ծնված երեխաների ծնողները: Բացի այդ 2013թ. սկսած կառավարությունը «Ժողովրդագրական վերածննդի» ֆոնդի հետ միասին ֆինանսավորում է անվճար ծննդօգնությունը, ծննդկանների հղիության ամբողջ ընթացքը, տրամադրում է անվճար դեղորայք:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից անմասն չի մնացել անգամ վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը, որն անձամբ է կնքում վրաց ընտանիքներում ծնված երրորդ և ավելի երեխաներին: Ըստ այդմ 2008թ.-ից ի վեր Իլյա Երկրորդն արդեն իսկ մոտ 30 հազար երեխայի կնքահայր է դարձել: Վրաստանի կառավարությունը նաև պատրաստվում է վերականգնել 2007թ. կասեցված բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական լայն աջակցության փաթեթները: Ընթացքի մեջ է նաև ընդլայնված «ժողովրդագրական անվտանգության» հայեցակարգի մշակումը:

Աղյուսակ 5 Ադրբեջանի բնակչության բնական շարժի ցուցանիշները 2010-2020թթ[18]

ՏարիԾնունդներՄահերԲնական աճԾնունդներ 1000 բնակչի հաշվովՄահացություն 1000 բնակչի հաշվովԲնական աճ 1000 բնակչի հաշվովԾնելիության Գումարային գործակից
20101656435358011206318.56.012.52.27
20111760725376212231019.45.913.52.38
20121744695501711945219.06.013.02.34
20131726715438311828818.65.812.22.18
20141705035564811485518.15.912.22.18
20151662105469711151317.45.710.62.04
20161594645664810281616.55.910.62.04
2017144041571098693214.85.910.62.04
2018138982572508173214.25.88.41.76
2019141179551968526314.35.68.71.83
2020126571756475029412.77.65.11.69
Ընդհանուր17358056289371106868    

               Ադրբեջանը, ինչպես և նմանատիպ հանգամանքներում գտնվող շատ խորհրդային երկրներ, անկախացումից հետո ծնունդների թվաքանակի անկում ունեցավ։ Սակայն  2000-ականների սկզբից ծնելիության տարեկան տեմպը սկսեց աճել, մի փոքր գերազանցեց 1% -ը՝ ստեղծելով  կայուն նախադրյալներ բնակչության աճի համար:

            Ադրբեջանը, ի տարբերություն իր հարավկովկասյան հարևանների, ժողովրդագրական ներկայիս վիճակով տարբերվում է մի կարևոր գործոնով՝ ունի աճող և երիտասարդ բնակչություն։ 2020թ․  0-14 տարեկանները տոկոսային հարաբերակցությամբ բնակչության ընդհանուր կազմում աճ են արձանագրել, և բացարձակ թվային արտահայտությամբ այդ տարիքային խմբի ներկայացուցիչների թիվը կազմում է 2 մլն 260 հազար մարդ՝ 2014թ․ համեմատ աճելով 146800 մարդով կամ 6.5 տոկոսով։  Այդ տարիքային խմբի թիվը կազմում է ներկայիս Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության մոտ 76.2 տոկոսը: Առավել տպավորիչ է 15-29 տարեկան բնակչության թիվը, որը կազմում է Ադրբեջանի ընդհանուր բնակչության 21.5 տոկոսը կամ Վրաստանի ներկայիս  բնակչության մոտ 58.7 տոկոսը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի բնակչության ավելի քան մեկ հինգերորդը մինչև 15 տարեկան է, մինչդեռ բնակչության մոտավորապես կեսը մինչև 30 տարեկան է։

               Բարձր ծնելիությունը նպաստել է նաև Ադրբեջանի 65+ բնակչության թվաքանակի ոչ բարձր տոկոսին՝ 7,4, որը խոսում է Ադրբեջանի ցածր ծերացման գործընթացի մասին։

               2011թ. տվյալներով գրանցվել է ժամանակակից Ադրբեջանի ծնունդների բացարձակ թվի ամենամեծ ցուցանիշը՝ 176.072 մարդ, որից հետո ծնունդները նվազել են՝ 2012-2020թթ․  27.5 տոկոսով։ Մասնագետները նշում են, որ առաջիկա տասնամյակում այդ ցուցանիշն էլ ավելի կնվազի, քանի որ ամուսնական տարիքում է գտնվելու նախորդ դարի 90-ականներին ծնված սերունդը, որոնց թիվն ավելի քիչ է, քան 80-ական թվականներինը: Ծնունդների հետագա անկման մասին է խոսում այն փաստը, որ 2018 թվականից  բնակչության փոխարինման 2.15 մակարդակից ցածր ցուցանիշ է արձանագրվում՝ 2011թ․՝ 2.38, 2014՝ 2.14, 2017՝ 2.04 2019՝ 1.83, 2020թ․՝ 1.69, և դա համահունչ է նաև ծնունդների բացարձակ թվաքանակի անկմանը (տե՛ս աղյուսակ 5)։ Այսինքն կարելի է նշել, որ Ադրբեջանը ևս ոչ միայն չի ապահովում ընդլայնված, այլև բնակչության պարզ վերարտադրությունը։

               Ընդհանուր առմամբ 2010-2020թթ․ Ադրբեջանում ծնվել է 1.735․905 երեխա, մահացությունը՝ 628937 մարդ, իսկ բնական աճի բացարձակ ցուցանիշը՝ 1․106․868 մարդ։  Ծնելիության բարձր ցուցանիշը լավ նախադրյալներ է ստեղծում բնակչության հետագա բնական աճի և բնակչության թվաքանակի ավելացման համար:

               Քանի որ ծնելիության մակարդակը նվազում է, Ադրբեջանը կունենա գնալով ծերացող բնակչություն: Սա բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսական արտադրողականության վրա, քանի որ բնակչության մեջ քիչ կլինեն աշխատունակ տարիքի մարդիկ:

               Հայաստանի հաջորդ թյուրքալեզու հարևանի բնակչության բնական շարժի ցուցանիշները ևս վերջին տասնամյակում նվազման միտումներ են արձանագրում։ Թուրքիան Եվրոպական Միության երկրների շարքում 2020թ․ ծնելիության գումարային գործակցի ցուցանիշով` 1.76, 2020 արդեն իսկ զիջում է Ֆրանսիային` 1.82: Չնայած այս հանգամանքին՝ համեմատաբար երիտասարդ բնակչության առկայությունը և 1000 բնակչի հաշվով մահացության ցածր ցուցանիշը հնարավորություն են ընձեռում ապահովել բնակչության պատկառելի աճ։

            Վերջին տարիներին Թուրքիայի նախագահը կոչ է անում թուրք ազգաբնակչությանն ավելի շատ երեխաներ ունենալ, նա անընդհատ կրկնում է. «Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա առնվազն երեք երեխա»։ Ընտանիքում երեք երեխան թույլ է տալիս պահպանել բնակչության վերարտադրությունը։ Իսկ աճելու համար պետք է ավելի շատ երեխաներ ծնել»:[19] Չնայած թուրքական վիճակագրությունը չի բաղդատում ծնելիության գումարային գործակիցներն ըստ էթնիկ պատկանելության, սակայն վերլուծությունը հանգում է նրան, որ այդ հորդորը կապված է քրդական ազգաբնակչության շրջանում մեկ կնոջ հաշվով երեխաների ավելի մեծ ծննդյան մեծությամբ, քան թուրքական ազգաբնակչության շրջանում։

            Աղյուսակ 6 Թուրքիայի բնակչության բնական շարժի ցուցանիշները 2010-2020թթ

ՏարիԾնունդներՄահերԲնական աճԾնունդներ 1000 բնակչի հաշվովՄահացություն 1000 բնակչի հաշվովԲնական աճ 1000 բնակչի հաշվովԾնելիության Գումարային գործակից
2010126116936647189469817,25,012,22,08
2011125281237616287665016,95,111,82,05
2012129460537652091808517,25,012,22,11
2013129750537304192446417,04,912,12,11
2014135108839109195999717,55,112,42,19
2015133644240552893091417,15,211,92,16
2016131476442296489180016,65,311,32,11
2017129763842666287097616,25,310,92,08
2018125274542644982629615,45,210,22,00
2019118365243594174771114,35,39,01,88
20201112859  13,3  1,76

          Այսպես, ամենաբարձր ծնելիության գումարային գործակիցը[20] հիմնականում քրդերով բնակեցված Շանլուրֆայում է (Շանլըուրֆա)՝ 3.71, որին հետևում է Սիռնակը (Շըրնաք)՝ 3.22 երեխա, Ագրի (Աղրը) և Սիրիտ (Սիրիթ կամ Սղերթ)՝ 2.88 երեխա։ Ամենացածր ծնելիության գումարային գործակիցն ունեցողը հիմնականում թուրքերով բնակեցված Կարաբուկն է՝ 1.29 երեխա, որին հետևում են Զոնգուլդակը և Քութահիան՝ 1.31 երեխա։ 2020թ․ Թուրքիայում ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1.76 և 2013թ․ համեմատ նվազել է 19.7 տոկոսով, այսինքն 19.7 տոկոսով և այլևս չի ապահովում բնակչության պարզ վերարտադրությունը (տե՛ս աղյուսակ 6)։ [21]

            Թուրքիայում ևս տեղի է ունենում ծնունդների՝ ավելի բարձր տարիքային խումբ  տեղափոխություն։ Այսպես, 1000 կնոջ հաշվով ծնվող երեխաների խմբում տեղափոխություն է եղել։ Եթե 2001թ․ ամենաշատ երեխաները ծնվում էին 20-24 տարեկանների խմբում՝ 144 երեխա, ապա 2020թ․՝ 25-29 տարեկաններն են սկսել գերակշռել։ Նվազել է 15-19 տարեկանների խմբում 1000 կնոջ հաշվով երեխաների թիվը, 2001թ․՝ 49, 2020թ․՝  15 երեխա։

            Եթե 2001թ․ երեխայի ծննդյան պահին մոր միջին տարիքը 26.7 էր, 2010 թվականին՝ 27.7, ապա 2020 թվականին՝ 29․0։ Թուրքիայում առաջին երեխայի ծննդյան պահին մոր միջին տարիքը 26.5 է։ Կանանց առաջին ամուսնության տարիքը ևս աճում է, 2015 թվականին՝ 24․4, 2020 թվականին՝ 25.1։

            Եթե 2001թ․ 1000 բնակչի հաշվով Թուրքիայում ծնունդների թիվը 20.3 էր, 2010 թվականին՝ 17.2, ապա 2020թ․՝ 13.3 (տե՛ս աղյուսակ 6)։ Ծնելիության աստիճանական դանդաղումը փորձագետները կապում են ուրբանիզացիայի, կրթություն ստացող կանանց թվի աճի և աշխատուժում կանանց ակտիվ մասնակցության հետ, որն անուղղակիորեն հանգեցնում է ծնելիության ուշացման։ Ուրբանիզացիայի մակարդակը տարեցտարի աճում է, և 2020թ․ տվյալներով Թուրքիայում այն հասել է արդեն 93 տոկոսի։

            Առաջին երեխայի ծնվելու դեպքում մոր միջին տարիքն ամենաբարձրը Ստամբուլում է՝ 28,1, որին հետևում են Իզմիրը՝ Ռիզեն և Մուլան (Մուղլա)՝ 27.8 տարեկան, Տրապիզոնը և Էսկիսենիրը (էսքիշեհիր)՝ 27.7։ Երեխայի ծննդյան պահին ամենացածր տարիք ունի կրկին հիմնականում քրդաբնակ Ագրին (Աղրը)՝ 23․3 տարի, որին հետևում են Մուշը՝ 23.6, Շանլուրֆան (Շանլըուրֆա) և Բիթլիսը՝ 24.2 տարեկան։ 2020թ․ ծնունդների մեջ 2.9 տոկոսը երկվորյակներն են, 96.8 տոկոսը՝ մեկ երեխա։

            Բավականին բարձր է ըստ երեխայի ծննդյան կարգաթվերի երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների տոկոսային հարաբերակցությունը։ Ծնունդների ընդհանուր կարգաթվում, ըստ տոկոսային հարաբերակցության, առաջին երեխաները՝ 36.9 տոկոս, երկրորդը՝ 31.7 տոկոս, երրորդը՝ 17.9 տոկոս, չորրորդ և հաջորդը՝ 12.6 տոկոս։ Հայաստանում չորրորդ և հաջորդ երեխաների տեսակարար կշիռը ծնունդների ընդհանուր թվում տոկոսային հարաբերակցությամբ 2020թ․ ընդամենը 5.6 տոկոս է։

            Թուրքիայի ժողովրդագրական առանձնահատկություններից է այն, որ բարձր ծնելիությունն ապահովել է համեմատաբար երիտասարդ բնակչության կազմ։ Այսպես, 0-17 տարեկան երեխաների թիվն ընդհանուր բնակչության մեջ 2020թ․ կազմել է 27.2 տոկոս, որից 51.3 տոկոսը տղաներ են, 48.7 տոկոսը՝ աղջիկներ։ 1990թ․ 0-17 տարեկանները 41.8 տոկոսն էին կազմում, 2025թ․  կլինի 26.6, 2030թ․՝ 25.6, 2040թ․՝ 23.3, 2060թ․՝ 20.4, 2080թ․՝ 19 տոկոս։

            2020թ․ դրությամբ 15-24 տարեկան բնակչությունը կազմել է 12 մլն 893 հազար մարդ, որը կազմել է ընդհանուր բնակչության 15.4 տոկոսը։

            Ըստ կանխատեսումների՝ այս տարիքային խմբում 2025թ․ կիջնի 14.3-ի, 2023 թվականին՝ 14-ի, 2040 թվականին՝ 13.4, 2060 թվականին՝ 11.8 տոկոսի և 2080 թվականին՝ 11․1 տոկոսի։ Ընդ որում, ամենաերիտասարդ՝ 15-24 տարեկան բնակչություն ունեցող նահանգը հիմնականում քրդերով բնակեցված Հաքքարին է՝ 23.4 տոկոս, որին հետևում են Սիրնակը (Շըրնաք)՝ 22.5 տոկոս և Սիրիտը (Սիրիթ կամ Սղերթ)՝ 21.8 տոկոս, ամենացածրը՝ Մուղլան, Սինոպը և Բալիկեսիրը (Բալըքեսիր)՝ 12.8 տոկոս։[22]

             Հարավկովկասյան իր հարևանների հետ համեմատած՝ Թուրքիայում առաջին ամուսնության միջին տարիքը բավականին ցածր է, կանայք՝ 25.1,  տղամարդիկ՝ 27.9։

            Առաջին ամուսնության ամենաբարձր տարիքն ունեցող նահանգը՝ Թունջելին է՝ 27.6 տարեկան կանանց և 31.3 տարեկան տղամարդկանց համար։ Առաջին ամուսնության ամենացածր տարիք ունեցող մարզերն են՝ Աղրին՝ 22.2 տարեկան կանանց համար և Շանլիուրֆան (Շանլըուրֆա)՝ 26 տարեկան տղամարդկանց համար։

            Առողջապահական ոլորտի զարգացումը և պերինատալ շրջանում ցածր կորուստները Թուրքիայում ծննդից հաշված կյանքի միջին տարիքը բավականին բարձրացրել են՝ 78.6 տարեկան է, 75.9՝ տղամարդկանց և 81.3՝ կանանց համար։

              Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ունի երիտասարդ բնակչություն, տարեցների բացարձակ թիվը բավականին մեծացել է։

            Թուրքիայի բնակչության տարիքային կառուցվածքը վերջին տասնամյակում փոխվել է։ Ընդհանուր բնակչության մեջ տարեց բնակչության 10 տոկոսի հասնող հարաբերակցությունը 0-15 տարեկանների նկատմամբ հանդիսանում է ծերացող բնակչության ցուցանիշ։ Թուրքիայում տարեց բնակչությունն ավելի արագ է ավելացել, քան մյուս տարիքային խմբերը։ Թուրքիան գտնվում է ժողովրդագրական անցման փուլում, որը կոչվում է գլոբալ ծերացման գործընթաց։ Թուրքիայի տարիքային կառուցվածքի ձևը վերջին տասնամյակներում փոխվել է հանրային առողջության, կյանքի պայմանների բերելավման, բարեկեցության մակարդակի և կյանքի պայմանների բարելավման, կյանքի տևողության բարձրացման հետ՝ ծնելիության և մահացության ցուցանիշների նվազման հետ մեկտեղ։ Ընդհանուր բնակչության մեջ երեխաների և երիտասարդների հարաբերակցությունը նվազել է, իսկ ընդհանուր բնակչության մեջ աճել է տարեցների հարաբերակցությունը։

            Վերջին հինգ տարում ծեր բնակչության թիվը 6 մլն 495 հազարից աճել է և ներկայումս դարձել 7 մլն 953 մարդ 2020թ․։ Եթե 2015թ․ 65+ բնակչության տոկոսը 8.2 էր, ապա 2020թ․՝ 9.5 տոկոս։ Ըստ կանխատեսումների ծեր բնակչության թիվը 2025 թվականին կկազմի 11%, 2030 թվականին՝ 12.9, 2040 թվականին՝ 16.3, 2060 թվականին՝ 22.6 տոկոս և 2080 թվականին՝ 25.6 տոկոս։

            Թուրքիայի բնակչության միջին տարիքը մեծացել է։ Միջին տարիքի բարձրացումը բնակչության ծերացման ցուցանիշներից մեկն է՝ 2015 թվականին՝ 31, իսկ 2020 թվականին՝ 32.7 տարի։ Միջին տարիքը տղամարդկանց համար 32.1 է, իսկ կանանց համար՝ 33.4։ Բնակչության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին միջին տարիքը կլինի 34.1, 2030 թվականին՝ 35.6, 2040 թվականին՝ 38.5, 2060 թվականին՝ 42.3 և 2080 թվականին՝ 45 տարեկան։ [23]

            Վերջին տասնամյակում ընտանիքի միջին չափը տարեցտարի նվազում է՝ 2008 թվականի 4 անձից  2020 թվականին՝ 3.30 անձ։

            Չնայած այս հանգամանքին՝ հիմնականում քրդերով բնակեցված տարածքներում ընտանիքի միջին չափը բարձր է՝ Սիրնակում ՝ 5.75, որին  հետևում է Շանլիուրֆան (Շանլըուրֆա)՝ 5.25 և Հաքքարին՝ 5.16 անձ, ամենացածրը՝ Չանակալեում (Չանաքքալե)՝ 2.61 անձ։

            Թուրքիայի բնակչությունը շատ անհավասարաչափ է բաշխված։ Ամենամեծ նահանգը Ստամբուլն է, որի ընդհանուր բնակչությունը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 15․462․452 մարդ կամ Թուրքիայի ամբողջ բնակչության 18,5%-ը (Թուրքիայի գրեթե յուրաքանչյուր 5-րդ բնակիչն ապրում է Ստամբուլում)։ Ստամբուլին հաջորդում են Անկարան՝ 5․663․322, Իզմիրը՝ 4․394․694, Բուրսան՝ 3․101․833 և Անթալիան՝ 2548308 մարդ։ 

            Ամենափոքր նահանգը Բայբուրդն է՝ 81910, որին աճման կարգով հաջորդում են Թունջելին՝ 83443, Արդահանը՝ 96161, Գյումուշհանեն՝ 141702 և Քիլիսը՝ 142792 մարդով։[24]

            Իրանի Իսլամական Հանրապետության բնակչության բնական հավելաճի վրա ազդող գործոնները ևս վկայում են այն մասին, որ տարեցտարի նվազում է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնվող երեխաների թիվը և համեմատական անցկացնելով տարածաշրջանի իր հարևանների համեմատ՝ սկսել է զիջել նույնիսկ 2020թ․ Հայաստանի ցուցանիշին՝ 1.65, Իրանում՝ 1.60 (տե՛ս աղյուսակ 7)։ Իրանում ծնելիության գումարային գործակցի նվազումն այս պարագայում ևս համահունչ է ծնունդների բացարձակ թվաքանակի նվազմանը՝ 2015 թվական՝ 1 մլն 570 հազար 219, 2018՝ 1 մլն 388 հազար 499, իսկ 2020 թվականին՝ 1մլն 114 հազար 155 հազար։[25]

            Վերջին տասնամյակում Իրանում ծնունդների նվազման մասին է խոսում այն հանգամանքը, որ 1000 բնակչի հաշվով ծնվող երեխաների թիվը 2015-2020թթ․ նվազել է 32.7 տոկոսով, որը նաև հիմնականում ազդել է 1000 բնակչի հաշվով բնական աճի նվազմանը՝ 51 տոկոսով։ 2020թ․ մահերի 21.2 տոկոս աճը հիմնականում կարելի է վերագրել կորոնավիրուսից մահերին, քանի որ 2010-2019թթ․ մահերի միջինացված ցուցանիշը կազմել է 396 հազար մարդ, իսկ 1000 բնակչի հաշվով՝ 5 մարդ։ 

            Չնայած այս հանգամանքին՝ նախորդ շրջափուլերում ծնելիության բարձր ցուցանիշը հնարավորություն է ընձեռում ծավալի էֆֆեկտի հաշվին տարեկան ապահովել 1 միլիոնը գերազանցող ծնունդներ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Իրանի բնակչության տարիքային կառուցվածքը բավականին երիտասարդ է։

            2016թ․ մարդահամարի տվյալների համաձայն՝ մինչև 1 տարեկան երեխաների թիվը կազմել է ընդհանուրի՝ 1 մլն 387 հազար 531 հազար կամ 1․7%, 1-5 տարեկանները՝ 7 մլն 032 հազար 347 կամ 8.7 տոկոս, 6-10 տարեկանները՝  6 մլն 301 հազար 293 կամ 7.8 տոկոս, 11-14 տարեկանները՝ 4 մլն 471 հազար 494 կամ 5.5 տոկոս, 15-24 տարեկանները՝ 11 մլն 851 հազր 876 կամ 14.8 տոկոս, 25-64 տարեկանները 44 մլն 010 հազար 024 կամ 55 տոկոս, 65+՝ 4875518 կամ 7.6 տոկոս։ Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, առավել ևս Հայաստանի և Վրաստանի, ունի բավականին ցածր ծերացման ցուցանիշ և այս պարագայում դեռևս հեռու է «ծերացող» հասարակություն լինելուց։  [26]

            Բնակչության միջին տարիքը ևս Իրանում, ի տարբերություն հարավկովկասյան հանրապետությունների և Թուրքիայի, ցածր է՝ 2016 թվականին՝ 31.1, որից տղամարդկանցը՝ 30.9, կանանցը՝ 31.3 տարեկան։

Աղյուսակ 7 Իրանի բնակչության բնական շարժի ցուցանիշները 2010-2020թթ[27]

            Ընդհանուր ընտանիքների թիվն Իրանում 24 մլն 129 հազար 490 է, որից 1 անձով՝ 2  մլն 046 հազար 347, 2 անձ՝ 4 մլն 987 հազար 9877, 3 անձ՝ 6 մլն 866 հազար 620, 4 անձ՝ 6673118, 5 անձ՝ 2 մլն 463 հազար 012, 6 անձ՝ 723 հազար 814, 7 անձ՝ 368 հազար 632։ [28]

ՏարիԾնունդներՄահերԲնական աճԾնունդներ 1000 բնակչի հաշվովՄահացություն 1000 բնակչի հաշվովԲնական աճ 1000 բնակչի հաշվովԾնելիության Գումարային գործակից
2010136354244104292250018,35,912,41,77
2011138222942213396009618,35,612,71,74
20121421684367512105417718,74,813,91,73
201314718343722791099555  19,14,814,31,70
20141534362446333108802919,85,814,01,68
20151570219374827119539219,94,815,1
20161528054388792113926219,24,914,32,11
20171540570374630116594019,04,614,42,07
20181388429376839101141016,94,612,31,96
2019119613239539280074314,44,89,61,77
2020111415550143761271813,46,07,41,60
Ընդհանուր15511210446138911049821    

Իրանի քաղաքային բնակչությունը կազմում է՝ 74 տոկոսը, իսկ գյուղականը՝ 26 տոկոսը։

            Իրանում բավականին ցածր է նաև ամուսնության միջին տարիքը՝ տղամարդիկ՝ 27.4, կանայք՝ 23.0, քաղաքային բնակավայրերում՝ տղամարդ՝ 27.8, կին՝ 23.4, գյուղական բնակավայրերում՝  տղամարդ՝ 26.5, կին՝ 22.0։

ՎԵՐՋԱԲԱՆ

               Ընթացիկ կանխատեսումների համաձայն, որն իրականացնում է ՄԱԿ-ի բնակչության համապատասխան ստորաբաժանումը, 2030-2050թթ. Հայաստանի և հարևան երկրների բնակչության փոփոխությունները կունենան հետևյալ պատկերը.

               Հայաստանի բնակչությունը 2030թ․ կկազմի 2.967,0, 2040թ․՝ 2.905․0, 2050թ․՝ 2.816,0 հազար մարդ։

            Ադրբեջանի բնակչությունը դանդաղ կաճի առաջիկա 25 տարիների ընթացքում՝ հասնելով իր գագաթնակետին՝ 11.1 միլիոն մարդ: Դրանից հետո մինչև դարի վերջ բնակչությունը կամաց-կամաց կնվազի մինչև 9,24 միլիոն մարդ, ըստ այդմ․

            1․ Ադրբեջանի բնակչությունը կկազմի 2030թ․՝ 10,680,2, 2040թ․՝ 10,988,9, իսկ 2050թ․՝ 11,039,1 հազար մարդ:

            2․ Վրաստանի Հանրապետության բնակչությունը 2030թ․՝ 3553,0, 2040թ․՝ 3389,0, 2050թ․՝ 3217,0 հազար մարդ (Հարավային Օսեթիան և Աբխազիան ներառված չեն):

            3․ Իրանի Հանրապետության բնակչությունը 2030թ.՝ 92,664,0, 2040թ.՝ 101,032,0, 2050թ.՝ 103,098,0 հազար մարդ:

            4․ Թուրքիայի Հանրապետություն բնակչությունը 2030թ.՝ 89,158,0, 2040թ.՝ 94,132,0 մլն, 2050թ.՝ 97,140,0 հազար մարդ: [29]

            Սրանք կանխատեսումներ են, որտեղ, բնականաբար, չեն կարող ներառվել միգրացիոն տեղաշարժերը և այն քաղաքականությունների ազդեցությունները, որոնք կարող են իրականացվել ժողովրդագրության ոլորտում, սակայն այստեղ արձանագրված են Հայաստանի և Վրաստանի բնակչության նվազումը և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի  բնակչության նշանակալից աճը։

 

            ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում 2030-2050թթ. կարագանա բնակչության ծերացման գործընթացը, և կբարձրանա բնակչության միջին տարիքը: Մասնավորապես, բնակչության թվաքանակն ըստ տարիքային խմբերի 2030-2050թթ. կարող է կազմել.

  1. 0-14 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 18 տոկոսը (541 հազար անձ), 2040 թվականին՝ բնակչության 15,7 տոկոսը (458 հազար անձ), իսկ 2050 թվականին՝ բնակչության 16,2 տոկոսը (459 հազար անձ),
  2. 15-64 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 64,8 տոկոսը (1924,0 հազար անձ), 2040 թվականին՝ բնակչության 65,9 տոկոսը (1917,0 անձ), իսկ 2050 թվականին՝ բնակչության 62,3 տոկոս ( 1756,0  հազար անձ),
  3. 65 և ավելի տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 16,9  տոկոս ( 502 հազար անձ), 2040 թվականին՝ բնակչության 18,1 տոկոսը ( 528 հազար անձ), իսկ 2050 թվականին՝ բնակչության 21,4 տոկոսը ( 604 հազար  անձ)։ 2019 թվականի տվյալներով 65 և ավելի տարիք ունեցող բնակչությունը կազմել է ընդհանուրի 11,9 տոկոսը:
  4. Բնակչության միջին տարիքը կկազմի 2030 թվականին՝ 39,8, 2040 թվականին՝ 42,8, իսկ 2050 թվականին՝ 43,2 տարեկան: 2018թ. տվյալներով Հայաստանում բնակչության միջին տարիքը` 36,7։

1.         0-14 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 18.6 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 17.2, իսկ 2050 թվականին՝ բնակչության 17.7 տոկոսը,

2.         15-64 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 62.8 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 62.7 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 60.5 տոկոսը,

3.         65 և ավելի տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 18.5  տոկոս, 2040 թվականին՝ բնակչության 20.1 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 21,8 տոկոսը։

4.         Բնակչության միջին տարիքը կկազմի 2030 թվականին՝ 40.4, 2040 թվականին՝ 41.5, իսկ 2050 թվականին՝ 40.9 տարեկան: 

Իրան

1.         0-14 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 22.5 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 18.4, իսկ 2050 թվականին՝ բնակչության 17.7 տոկոսը,

2.         15-64 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 67.9 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 67.9 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 62.2 տոկոսը,

3.         65 և ավելի տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 9.6  տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 13.7 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 20.2 տոկոսը։

4.         Բնակչության միջին տարիքը կկազմի 2030 թվականին՝ 36.2, 2040 թվականին՝ 38.6, իսկ 2050 թվականին՝ 40.2 տարեկան: 

Թուրքիա

1.         0-14 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 21.1 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 18.5, իսկ 2050 թվականին՝ բնակչության 16.9 տոկոսը,

2.         15-64 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 66.6 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 65.1 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 62.3 տոկոսը,

3.         65 և ավելի տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 12.3  տոկոս, 2040 թվականին՝ բնակչության 16.4 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 20.9 տոկոսը,

4.         Բնակչության միջին տարիքը կկազմի 2030 թվականին՝ 35.0, 2040 թվականին՝ 38.5, իսկ 2050 թվականին՝ 41.7 տարեկան: 

Ադրբեջան

1.         0-14 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 20.1 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 17.4, իսկ 2050 թվականին՝ բնակչության 16.9 տոկոսը,

2.         15-64 տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 68.1 տոկոսը, 2040 թվականին՝ բնակչության 67.9 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 65.6 տոկոսը,

3.         65 և ավելի տարեկան. 2030 թվականին՝ բնակչության 11.8  տոկոս, 2040 թվականին՝ բնակչության 14.7 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ բնակչության 17.9 տոկոսը,

4.         Բնակչության միջին տարիքը կկազմի 2030 թվականին՝ 36.8, 2040 թվականին՝ 39.3, իսկ 2050 թվականին՝ 40.3 տարեկան: 

          Ըստ կանխատեսումների՝ Հայաստանն արդեն իսկ 2030 թվականից կարող է հայտնվել բնական աճի բացասական գոտում, որը լրացուցիչ խնդիրների առջև կարող է կանգնեցնել Հայաստանին։ Այսպես, 1000 բնակչի հաշվով բացասական աճը կազմելու է՝ 2030-2035 թվականներ՝ -0.1, 2035-2040՝ -0.7, 2035-2040՝ -1.1, 2045-2050՝ -1.6։ Մինչ օրս Հայաստանում բնական աճը գտնվել է դրական գոտում և դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է որոշակի փոխհատուցել միգրացիոն արտահոսքի մեծ բացը։

            Վրաստանում, ըստ կանխատեսումների, բնական աճի ցուցանիշը բացասական է գնահատված արդեն իսկ 2020 թվականից, որն արդեն իսկ տեղի է ունեցել։ 2020թ․ տվյալներով Վրաստանում բնական աճի ցուցանիշը բացասական է եղել 4 հազար 17 մարդով, և դա շարունակվելու է ընդհուպ մինչև 2050թ․։

            Ադրբեջանում ևս կանխատեսվում է 1000 բնակչի հաշվով ծնունդների թվաքանակի նվազում՝ 2025-2050թթ․ ընթացքում 11.5 տոկոսով, մահերի թիվը 1000 բնակչի հաշվով կաճի՝ 51.3 տոկոսով, իսկ բնական աճի ցուցանիշը 2025-2045թթ․ կնվազի 82.7 տոկոսով և արդեն իսկ 2045-2050թթ․ Ադրբեջանում մահերը կգերազանցեն ծնունդներին, և կգրանցվի բնակչության դեպոպուլյացիա։

            Թուրքիային և Ադրբեջանին մինչ 2050թ․ դեպոպուլյացիա չի սպառնում, թեև 1000 բնակչի հաշվով 2025-2050 ծնունդների թիվը կնվազի համապատասխանաբար՝ Թուրքիայում՝ 20.2 և Իրանում՝ 22.8, մահերի թիվը կաճի Թուրքիայում՝ 33.8, Իրանում՝ 56 տոկոսով, իսկ բնական աճի ցուցանիշները կնվազեն Թուրքիայում՝ 60.5, Իրանում՝ 50.6 տոկոսով։ [30]

            Այսպիսին է Հայաստանի և հարակից՝ հնարավոր բարեկամ և ոչ բարեկամ երկրների ժողովրդագրական ներկան և ապագան։ Եթե սրան էլ ավելացնենք, որ Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Կովկասի իսլամական երկրների բնակչության ներկայիս թիվը ևս աճելու է, ապա պատկերն ամբողջական է դառնում առ այն, թե ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնի Հայաստանն այս թյուրքական «ջրհեղեղին» դիմակայելու համար։

            Միաժամանակ, Հայաստանի բնակչության վերարտադրությունն ազգային շահերի տեսակետից ցանկալի հուն տանելու համար անհրաժեշտ է ունենալ հայության ժողովրդագրական զարգացման ծրագիր։ Վերջինիս անհապաղ մշակումը և կիրառումը պետք է դառնա հայ ժողովրդի և´ հայրենաբնակ, և՛ սփյուռքաբնակ քաղաքական, հասարակական, կրոնական, գիտական ու մտավոր ողջ ներուժի առաջնահերթ, անհետաձգելի և գլխավոր նպատակներից մեկը։

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] World Population Prospects 2019 Highlight, https://population.un.org/wpp/Publications/Files/WPP2019_Highlights.pdf, էջ 5։

  [2]  World Population Prospects 2019 Highlight World Population Prospects 2019 Highlight  https://population.un.org/wpp/Publications/Files/WPP2019_Highlights.pdf, էջ 12։

[3] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ․ հունվար-հոկտեմբերին, Ժողովրդագրական իրավիճակը, https://www.armstat.am/file/article/sv_10_21a_510.pdf

[4] Համաձայն Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի վիճակագրական կոմիտեների տվյալների։

[5] https://www.ethnologue.com/country/tr/languages, Էթնոլեզվաբանական գնահատականները  Ժակ Լեկլերի կողմից 2014 թ.,  http://www.axl.cefan.ulaval.ca/asie/turquie_1general.htm

[6] Kurdish Life in Contemporary Turkey: Migration, Gender and Ethnic Identity, Anna Grabolle Celiker, page 160, I.B.Tauris, 2013․

[7]Iran Statistical Yearbook 2019-2020 https://www.amar.org.ir/english/Iran-Statistical-Yearbook/Iran-Statistical-Yearbook-2019-2020

[8] Իրանի վիճակագրական կոմիտե, https://www.amar.org.ir/Portals/1/yearbook/1398/03.pdf

[9] Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2021, https://www.armstat.am/am/?nid=82&id=2446

[10] Միջին հաշվով քանի երեխա կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում:

[11] Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսությունը 1989թ․, Վիճակագրական տարեգիրք, Երևան, 1991թ., էջ 17:

[12] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ․ հունվար-հունիսին, Ժողովրդագրական իրավիճակը, https://www.armstat.am/file/article/sv_06_21a_520.pdf, էջ 163։

[13] ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա՝ 2015-2017թթ. մշտադիտարկում, Երևան, 2017թ., էջ 10:

[14] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 1993-1994թթ., ՀՀ Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն, www.armstat.am/file/doc/99509143.pdf, 1995թ., էջ 16:

[15] Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2021, https://www.armstat.am/am/?nid=82&id=2446

[16] Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրադրության վարչատարածքային առանձնահատկությունները, ԱՍՀՆ  ժողովրդագրության բաժին,  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, Երևան, 2020թ, էջ 35:

[17] Population and Demography of Georgia, https://www.geostat.ge/en/modules/categories/316/population-and-demography

[18] Total population of Azerbaijan, https://www.statista.com/statistics/457529/total-population-of-azerbaijan/

[19] Население Турции увеличилось почти на полмиллиона за год, https://www.trtrussian.com/novosti-turciya/naselenie-turcii-uvelichilos-pochti-na-polmilliona-za-god-4350381

[20] Միջին հաշվով քանի երեխա կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում:

[21]Turkish Statistical Institute, Birth Statistics, 2020, https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=Birth-Statistics-2020-37229

[22] Turkish Statistical Institute,  Statistics on Child, 2020, https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=Statistics-on-Child-2020-37228

[23] Turkish Statistical Institute, Elderly Statistics, 2020, https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=Elderly-Statistics-2020-37227

[24] Turkish Statistical Institute,The Results of Address Based Population Registration System, 2020, https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=The-Results-of-Address-Based-Population-Registration-System-2020-37210&dil=2

[25] IRAN STATISTICAL YEARBOOK 2019-2020 (1398), Population, https://www.amar.org.ir/english/Iran-Statistical-Yearbook/Iran-Statistical-Yearbook-2019-2020

[26] Iran Census 2016-General Results, Population, https://www.amar.org.ir/english/Population-and-Housing-Censuses/Census-2016-General-Results

[27] Iran statistical yearbook 2019-2020 (1398, https://www.amar.org.ir/Portals/1/yearbook/1398/03.pdf

[28] Iran statistical yearbook 2019-2020 (1398), https://www.amar.org.ir/Portals/1/yearbook/1398/03.pdf

[29] Total population by sex, Iran, Turkey, Georgia. Azerbaijan, Armenia, https://population.un.org/wpp/DataQuery/

[30] Fertility, Mortality, Grude birth rate, Grude death rate, https://population.un.org/wpp/DataQuery/ Department of Economic and Social AffairsPopulation Dynamics, World Population Prospects 2019