Ռուսաստանն ու Հնդկաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հնդկաստանի մայրաքաղաքում Պուտինն ու Մոդին երկու երկրների միջև ռազմատեխնիկական, գիտական, տիեզերքի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ 15 փաստաթուղթ են ստորագրել:

Ռուսաստանն ու Հնդկաստանը 2021-2031թ. ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի վերաբերյալ համաձայնություն են ստորագրել:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի խոսքով՝ պաշտպանական համագործակցությունն ամրապնդվում է համատեղ մշակմամբ և «Արտադրված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում համատեղ արտադրությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը Հնդկաստանին վերաբերվում է որպես եղբայրական ժողովուրդ ունեցող մեծ տերության: Նրա խոսքով՝ երկու երկրները համագործակցում և աշխատում են շատ կարևոր առաջնահերթ ուղղություններում, որոնցից են էներգետիկան և տիեզերքը:

Հավելենք, որ բացի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրից, Ռուսաստանն ու Հնդկաստանը վերջինիս մայրաքաղաքում կայացած բանակցությունների ընթացքում ստորագրել են ևս 14 փաստաթուղթ:

Telegram