Հայաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանն աստղագիտական մեծ ներուժ ունեն. Ռոգոզին

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել ԵԱՏՄ միասնական տիեզերական գործակալություն, քանի որ Միության բոլոր երկրները տիեզերական ոլորտի մեծ ներուժ ունեն:

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը Մոսկվայում ԵԱՏՄ գործնական համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ է ստեղծել միասնական տիեզերական գործակալություն:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր երկրները տիեզերական ոլորտի մեծ հնարավորություններ ունեն: Մասնավորապես, աստղագիտության բնագավառի մեծ ներուժ ունեն Հայաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:

Ռոգոզինը նշել է, որ այդ երկրները կարող են իրենց աստղադիտարաններն օգտագործել «Ծիր Կաթինը» տիեզերական վտանգներից պաշտպանելու նախագծերում:

Telegram