Ադրբեջանական ուժերն Իշխանասարի հատվածից նահանջել են. աղբյուր (Թարմացված)

Թարմացում. Պաշտպանության նախարարությունը, Armenpress-ի փոխանցմամբ, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Համայնքի ղեկավարը, ինչպես նշվում է, հաստատել է, որ ադրբեջանական ուժերը նահանջել են՝ լքելով ՀՀ տարածքը:

РУСАРМИНФО-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում լքել են Հայաստանի ինքնիշխան տարածքը: Համայնքի ղեկավարը, ինչպես նշվում է, հաստատել է, որ ադրբեջանական ուժերը նահանջել են՝ լքելով ՀՀ տարածքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզպետարանից պատասխանել են, որ հստակ տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ են տվել դիմել Պաշտպանության նախարարությանը:

Telegram