Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը

Չինաստանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընդառաջ կգնան, երկխոսության և խորհրդակցությունների միջոցով կկարգավորեն տարաձայնությունները:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հայտարարել է, որ Չինաստանը ողջունում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Չինացի դիվանագետը, ինչպես հաղորդվում է, նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ գործընկերներ են: Նրա խոսքով՝ չինական կողմը հույս ունի, որ երկու երկրները միմյանց ընդառաջ կգնան, երկխոսության և խորհրդակցությունների միջոցով կկարգավորեն տարաձայնությունները և միասին կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

Telegram