Ռուսաստանը կամիկաձե դրոններ ու ծանր անօդաչուներ է ներկայացնում արտահանման

Այս տարի արտահանման է հանվել «Օրիոն-Է» հետախուզահարվածային անօդաչուն, իսկ ավելի քան 50 միավոր «Օրլան-10Ե» անօդաչուներ արդեն մատակարարվել են պատվիրատուներին:

«Ռոստեխ» («Ростех») պետական կորպորացիայի «Ռոսօբորոնէքսպորտ» («Рособоронэкспорт») ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ ընկերությունն արտահանման է ներկայացնում կամիկաձե դրոններ և հարվածային ծանր անօդաչուներ:

Նրա խոսքով՝ ռուսական անօդաչու ավիացիոն տեխնիկայի նկատմամբ օտարերկրյա հետաքրքրության էական աճ է նկատվում: Ընկերությունը, ինչպես նշել է, պատրաստվում է առաջիկայում նոր նմուշներ ներկայացնել արտահանման:

Միխեևը հիշեցրել է, որ այս տարի արտահանման է հանվել «Օրիոն-Է» հետախուզահարվածային անօդաչուն, որի ձեռքբերման համար 10 պայմանագրերի շուրջ բանակցություններ են ընթանում: Բացի այդ, այս տարի պատվիրատուներին մատակարարվել են ավելի քան 50 միավոր «Օրլան-10Ե» անօդաչուներ:

Telegram