Իրանում ջրի խնդիրը սրվել է. նախագահը հանձնարարել է լուծումներ գտնել

Գիտական կենտրոնների հետ խորհրդակցություններ անցկացնել, առաջարկել գիտական ու գործնական լուծումներ, օգտագործել շրջանավարտների հնարավորությունները:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ ջրի անբավարարության ու չորացման հետևանքով առաջացած խնդիրների լուծումը միայն Էներգետիկայի նախարարության պարտականությունը չէ. «Պատասխանատու մարմինները խնդրի լուծումը պետք է գտնեն գիտական կենտրոնների հետ խորհրդակցությունների ճանապարհով»:

Նախագահi խոսքով՝ անհրաժեշտ է գյուղատնտեսությունը համապատասխանեցնել եղանակային պայմաններին և ջրային ռեսուրսներին: Ռաիսիսն հանձնարարել է ֆերմերների համար անհրաժեշտ պատրաստություն կազմակերպել:

Էբրահիմ Ռաիսին կոչ է արել ուշադրություն դարձնել ուսանողների կրթական և մասնագիտական կարիերայի վրա՝ ընդգծելով, որ Գիտության ու Առողջապահության նախարարությունները, փոխվարչապետին ենթակա գիտական ու տեխնոլոգիական վարչությունը պետք է օգտագործեն շրջանավարտների հնարավորությունները:

Իրանի նախագահի խոսքով՝ վերնախավը և գիտական հանրությունը պետք է երկրի առաջ ծառացած տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ գիտական ու գործնական լուծումներ առաջարկեն:

Telegram