1918-1920թթ. Կասպյան պատերազմը. ռուսները հիշեցնո՞ւմ են, թե՞ զգուշացնում

Ռուսական «Bоенное обозрение» կայքում հոդված է հրապարակվել, որտեղ հեղինակը հիշեցնում է Կասպից ծովի, Բաքվի և նավթի համար Կարմիրների, Սպիտակների, անգլիացիների ու թուրքերի պայքարի որոշ դրվագներ: Նյութը, մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք մեր ընթերցողին:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ցարական Ռուսաստանի՝ Կասպից ծովում գտնվող նավատորմը, մասնավորապես, «Արդահան», «Կարս», «Աստրաբադ», «Գյոք Թեփե», «Արաքե» ռազմանավերը, «Կրասնովոդսկ» ռազմական քարշակը և մի քանի ոչ մեծ նավեր, պարապուրդի էր մատնված այստեղ հակառակորդի բացակայության պատճառով, իսկ ծով ելք ունեցող մյուս պետությունը՝ Պարսկաստանը, սեփական ծովային ուժեր չուներ: Պատերազմն ավելի հեռու էր՝ Արևմտյան Հայաստանում և Միջագետքում:

Ամեն ինչ փոխվեց 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո. թուրքական ճակատը փլուզվեց հօգուտ օսմանյան ուժերի: Կայսրության հարավային շրջաններում գլուխ բարձրացրեց ազգայնականությունը, իսկ Բաքվում աշխատավորները սատարում էին բոլշևիկներին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կովկասյան ճակատ այլևս չկար, մենշևիկներն իրենց կառավարությունն էին ստեղծել, որպես Բաքվում Շահումյանի կառավարության հակակշիռ:

Եվ այստեղ միջամտում են անգլիացիները: Նրանց հետաքրքրում էր Կասպից ծովի նավթը: Բացի այդ, Բաքվից հնարավոր կլիներ ստեղծել վասալ պետություններ և տարածել ազդեցությունն այլ տարածքների վրա:

1918 թվական

Բոլշևիկները նույնպես հասկանում էին Բաքվի նշանակությունը Ռուսաստանի համար, այդ պատճառով 1918թ. ապրիլին նրանք դեսանտ իջեցրեցին Դաղստանում՝ ընդդեմ Սպիտակ շարժման (հակաբոլշևիկյան շարժում): Մայիսին իրավիճակը փոխվում է. թուրքերը հարձակվում են Բաքվի վրա: Եվ բոլշևիկները փաստի առաջ են կանգնում. Բրեստով պատերազմելն արգելված է, իսկ չպատերազմել նույնպես չի կարելի: Խառնաշփոթ է տիրում. բոլշևիկներից բացի, կան նաև մենշևիկներ և այլք, ինքնիշխան Ադրբեջան ու անգլիացիներ:

Գորդյան հանգույցը կոտրում են անգլիացիները՝ օկուպացնելով Պարսկաստանի հյուսիսը, ստեղծելով սեփական նավատորմը և ներգրավվելով պատերազմի մեջ: Թուրքերն արդեն Բաքվում էին, սակայն հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրությունը կապիտուլացվեց, և 1918թ. նոյեմբերի 17-ին գեներալ Թոմփսոնը 5 հազարանոց ջոկատով մտավ Բաքու:

Ռուսական նավատորմը, որը հեղափոխությունից հետո վերածվել էր ոչ մարտունակ նավախմբի և անձնակազմի, 1918թ. վերջերից սկսեց վերակազմավորվել: Քաղաքացիական պատերազմներից հետո շունչ քաշելով՝ Մոսկվան արագորեն գնահատեց նավերի նշանակությունն ու օգտագործեց Բալթյան նավատորմը և ներքին ջրային ուղիները՝ Աստրախան տեղափոխելով 10 ռազմանավեր՝ ստեղծելով Կասպյան-Աստրախանյան նավատորմը: Նրա կազմում էր նաև երիտասարդ Հովհաննես Իսակովը՝ ապագա ծովակալը:

Այդ ընթացքում Աստրախանի համար պայքար էր ընթանում կարմիրների և սպիտակների միջև, իսկ անգլիացիները ձմռան ամիսներին վերահսկում էին Կասպից ծովը:

1919 թվական

Անգլիացիների ազդեցության ներքո գտնվող Կասպյան-Կովկասյան կառավարության ղեկավար, ատաման Բիչերախովը շուտով հեռացավ Դաղստան, իսկ Բաքուն հանձնվեց ադրբեջանցիներին: Ծովը շարունակում էր գտնվել անգլիացիների վերահսկողության ներքո, որոնք Բաքվից 115 մլն ոսկե ռուբլի ու մեծ քանակությամբ նավթ դուրս բերեցին իրենց հետ:

1919թ. ապրիլին ստեղծվեց Ռուսաստանի Հարավի ԶՈՒ Կասպյան ռազմական նավատորմը, որի գործողություններին խոչընդոտում էին անգլիացիները, որոնց համար Կասպից ծովն ու Բաքուն հարուստ գաղութ կարող էին լինել: Այս ծրագրի համար վտանգ էին ներկայացնում ինչպես սպիտակները, այնպես էլ՝ կարմիրները: Անգլիացիներն այստեղ տեղափոխեցին հիդրոինքնաթիռներ և տորպեդային նավակներ, իսկ պարսկական Էնզելի նավահանգիստը վերածեցին իրենց բազայի:

Կասպից ծովում պատերազմը վերսկսվեց գարնանը: 1919թ. ապրիլի 30-ին կարմիրներն առանց կռվի գրավում են Ալեքսանդրովսկի նավահանգիստը: Աստրախանի համար պայքարում կարմիրներն ու սպիտակներն անհաջողություններ կրեցին: Դրան նպաստեցին նաև անգլիացիները, որոնց այդ երկուսից ոչ մեկի հաղթանակն էլ ձեռնտու չէր, քանի որ հաղթողը բարձրացնելու էր Բաքվի ու նավթի հարցը:

Այդ նույն ժամանակ դեպի Աստրախան էին շարժվում Կոլչակն ու Դենիկինը՝ այնտեղ միավորվելու: Կարմիրների հիմնական խնդիրը դարձավ Աստրախանի պաշտպանությունը: Ամիսներ շարունակ մարտերն ընթանում էին ցամաքում: Հունիսին անգլիացիները լքում են Բաքուն՝ իրենց նավերը, հիդրոինքնաթիռներն ու տորպեդային նավակները փոխանցելով սպիտակներին:

Կարմիրները կարողացան պահել Աստրախանը, և Կասպից ծովը կրկին արդիական դարձավ:

1920 թվական

Собственно, оно все и решило – отступление на суше привело к полной деморализации белой флотилии и бегству ее в Персию. Наступающая по обоим берегам Каспия Красная армия оказалась гораздо более эффективным морским оружием, чем корабли. В принципе, ситуация была зеркальной 1919 году – поражения на суше Красной армии предопределили поражение на море, и никакие авантюры помочь в этом деле не могли.

Թեև սպիտակները նավատորմի հարցում առավելություն ունեին, սակայն վերանորոգման միակ վայրը՝ Բաքուն, իրենց վերահսկողության տակ չէր: Կարմիր բանակն այդ ընթացքում կարողացավ ցամաքում հաղթանակ տանել. սպիտակների ցամաքային և ծովային ուժերը նահանջեցին դեպի Պարսկաստան:

Եզրահանգում

1918-1920թ. Կասպյան պատերազմը ցույց տվեց, որ նավատորմի ճակատագիրը վճռվում է ցամաքում, իսկ նավերը միայն աջակցող ուժ են:

Կասպյան նավատորմը քայքայվեց Անդրկովկասում տիրող խժդժությունների պատճառով, այն պարտվեց ծովում՝ փորձելով ստանձնել բանակի դերակատարում, Սպիտակ նավատորմը ցամաքային ուժերի պարտությունից հետո փախուստի դիմեց, իսկ Ադրբեջանի նավատորմը մարտի մեջ այդպես էլ չմտավ՝ անցնելով կարմիրներին»: