Ադրբեջանում կտրուկ բարձրացել են գազի և դեղորայքի գները

Ադրբեջանի սակագների խորհուրդը ոչ միայն կրկնապատկել է գազի գինը բնակչության մեծ մասի համար, այլև բարձրացրել է դեղամիջոցների գները: Շուրջ 50 անուն դեղորայք թանկացել է 10-40%-ով: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Հեբիբ Մունթեզիրը:

Եվրոպայում ապաստանած ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ այդ որոշումն անբարեխղճություն է նրանց կողմից, որոնց պատկանում է Ադրբեջանի դեղորայքի մենաշնորհը: Մունթեզիրը նաև նշել է, որ որոշումը կայացնողները հաշվի չեն առել հետպատերազմական իրավիճակը երկրում, երբ բազմաթիվ քաղաքացիներ դեղորայքի կարիք ունեն, դեղերն անորակ են: Ընդդիմադիրը հիշեցրել է նաև երկրում համաճարակային իրավիճակի մասին:

Նկարը` © Իլյա Վառլամով \ Բաքու

Միացեք մեր Telegram ալիքին