Ստյոպա Սաֆարյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ են քննարկել

Մայիսի 20-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծություն Թագուհու դեսպան Ջոն Գալագերին ու Քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավար Ստիվ Դոդզին:

ՄԱՀԻԻ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ` դեսպանը հետաքրքրվել է Ինստիտուտի գործունեությամբ և իրականացվող ծրագրերով, ինչպես նաև ծանոթացել փորձագիտական թիմի անդամների հետ:

Հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հանդիպման մասնակիցները հետազոտական աշխատանքների բնագավառում համագործակցության ու կանոնավոր հաղորդակցության շահագրգռվածություն են հայտնել։

Նկարը` © AIISA

Միացեք մեր Telegram ալիքին