Վրաստանը քննարկում է ցամաքային սահմանները բացելու հարցը

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում ցամաքային սահմանները բացելու ուղղությամբ:

Նախարարի խոսքով` ենթադրվում է, որ ցամաքային սահմաններում կիրականացվեն մուտքի նույն կանոնները, ինչ` օդային ուղիների դեպքում:

Ներկայումս Վրաստան ժամանող օտարերկրացիները պետք է վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքները հավաստող տեղեկանք ներկայացնեն: Վրաստանում տևական ժամանակ մնալու պարագայում այդ անձինք եռօրյա ժամկետում կրկնակի թեստավորում պետք է անցնեն:

Միացեք մեր Telegram ալիքին