Քոչարյանն ազատագրված տարածքներն «ադրբեջանական շրջաններ» է անվանում

Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է իր երիտասարդ աջակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Ներկայումս իրեն ընդդիմադիր հռչակած և առաջիկա ընտրություններին դեռևս անհայտ ձևաչափով մասնակցելու հայտ ներկայացրած Քոչարյանը պատասխանել է նաև Արցախի խնդրի և բանակցություններում իր «հաջողությունների» վերաբերյալ հարցերին, որտեղ, ի թիվս մի շարք ուշագրավ և թեմային ծանոթ մասնագետների գնահատմամբ` անհասկանալի ձևակերպումների, խոսել է կարգավորման իր «ապագա տարբերակի» մասին:

Քոչարյանը, մասնավորապես, փորձել է բացատրել, թե սահմանային ինչ տեսք է ունենալու Լեռնային Ղարաբաղը: Այստեղ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նախկին նախագահը ցանկացել է երիտասարդներին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի սահմանների վերաբերյալ որոշ տեղեկություններ: Նրա խոսքով` հայկական կողմը փաստացի տնօրինում էր նախկին «НКАО»-ի (Нагорно-Карабахская автономная область, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) տարածքը և 7 ադրբեջանական շրջանները:

© News.amTV

Այստեղ Ռոբերտ Քոչարյանը, բացի ազատագրված տարածքներն «ադրբեջանական շրջաններ» որակելուց, ուշագրավ «լուծում» է առաջարկում. վերականգնել նախկին «НКАО»-ն (Нагорно-Карабахская автономная область, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ): Սակայն փորձում է շարունակել միտքը` չկարողանալով այդպես էլ նշել` «НКАО»-ի կարգավիճա՞կը վերականգնել, թե՞ սահմանները:

Հիշեցնենք, որ «НКАО»-ն ինքնավար մարզ էր Ադրբեջանի ԽՍՀ կազմում…, չուներ Մայր Հայաստանի հետ ցամաքային կապ…

Միացեք մեր Telegram ալիքին