Ախալքալաքում կարող է տեղակայվել թուրքական ռազմաբազան

Ռեալիստ տեղեկատվական գործակալությունը ( ИА Реалист ), հղում անելով Թբիլիսիի իր աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիան մտադիր է Վրաստանում` Ախալքալաքում (Ջավախք), իր ռազմաբազան տեղակայել: Այստեղ, ինչպես հիշում ենք, մինչև 2007 թվականը տեղակայված է եղել ռուսական 62-րդ ռազմաբազան:

Հայտնի է, որ Վրաստանի բոլոր ավիաբազաները և ռազմական այլ կառույցներ վերանորոգել են թուրքական ընկերությունները, ինչից հետո դրանք հայտնվել են թուրքական վերահսկողության ներքո: Ախալքալաքի դեպքում նույնպես, ինչպես նշվում է, թուրքական ընկերություններն են ներգրավված:

Աղբյուրի հաղորդմամբ` վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Հեղինակն ընդգծում է, որ Ռուսաստանը ոչ թե հեռացել է Վրաստանից, այլ զիջել է Թուրքիային: Որպես այդօրինակ զիջումների հետևանք է նշվում թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ:

Նկարը` © JAM news

Միացեք մեր Telegram ալիքին