Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը հասել է 7 մլրդ դոլարի

Իրանի Մաքսային վարչության (IRICA) պաշտոնական ներկայացուցիչ Ռուհոլա Լաթիֆին հայտարարել է, որ նախորդ տարի (իրանական 1399 թվական) Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 11 մլն տոննա, որի դրամական արժեքը գնահատվում է մոտ 6,856 մլրդ դոլար:

Ընդ որում` Իրանից դեպի Թուրքիա արտահանումը նախորդ տարի կազմել է 2,512 մլրդ դոլար, իսկ ներկրումը` 4,344 մլրդ դոլար:

IRICA-յի տվյալներով` նախորդ 11 ամիսների ընթացքում Իրանը շուրջ 355 մլն դոլարի հանքանյութեր է արտահանել Թուրքիա:

Միացեք մեր Telegram ալիքին