Իրանում նախագահական ընտրություններն անվտանգ կանցնեն. ԻԻՀ ոստիկանության պետ

Իրանի ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններն անվտանգության առումով խնդիրներ չեն ունենալու:

Նրա խոսքով` ոստիկանությունը պատասխանատվություն է կրում նախընտրական փուլում, ընտրությունների ընթացքում և դրանցից հետո անվտանգության ապահովման համար:

Նախագահական ընտրություններն Իրանում կայանալու են հունիսի 18-ին: Միաժամանակ տեղի են ունենալու քաղաքային խորհուրդների, խորհրդարանական միջանկյալ և Փորձագետների ասամբլեայի ընտրություններ:

Նախագահական ընտրությունների թեկնածություններն առաջադրվելու են ապրիլի կեսերին: Վերջնական ցանկը հրապարակելու է ԻՀՊ կորպուսի խորհրդի կողմից` հունիսի սկզբին:

Իրանի օրենսդրության համաձայն` գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող առաջադրվել, քանի որ արդեն հաջորդաբար երկու անգամ նախագահել է:

Նկարը` © Flickr, Beshef

Միացեք մեր Telegram ալիքին