Թյուրքալեզու երկրների ղեկավարները կհանդիպեն մարտի 31-ին` Ղազախստանում

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական խորհրդաժողովը կայանալու է մարտի 31-ին` Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքում: Մասնակցելու են բոլոր անդամ-պետությունների ղեկավարները:

Խորհրդակցությանն իր մասնակցությունը հաստատել է նաև կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետը:

Նախատեսվում է, որ հանդիպման մասնակիցները ղազախական հնագույն, շուրջ 1,5 հազար տարվա պատմություն ունեցող Թուրքեստան քաղաքը կհայտարարեն Թյուրքական աշխարհի մայրաքաղաք:

Թյուրքական խորհրդի անդամներն են Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը:

Ավելի վաղ հրապարակված հոդվածում նշվել էր, որ Ադրբեջանին կախվածության մեջ վերցնելուց հետո Անկարայի հաջորդ թիրախը Ղազախստանն է, որտեղ թուրքական քարոզչամիջոցներն ակտիվ աշխատանքներ են տանում` տարածելով համաթուրանական գաղափարներ:

Նկարը` © Tengrinews

Միացեք մեր Telegram ալիքին