Աստղակենսաբանները մարսյան երկնաքարի վրա բակտերաներ են աճեցրել

Վիեննայի համալսարանի աստղակենսաբանները մարսյան «Սև գեղեցկուհի» երկնաքարից փոքրիկ կտոր են մանրացրել և օգտագործել ծայրահեղասեր (էքստրեմաֆիլ) մանրէների բազմացման համար: Գիտնականները դրանցից նոր կենսանմուշներ են ստացել, որոնք հնարավոր է օգտագործել Մարսի կեղևում հնագույն կյանքի նշանների որոնումների համար:

Հետազոտության համահեղինակներից Տետյանա Միլոևիչի խոսքով` «Սև գեղեցկուհին» Երկրի վրա ամենահազվադեպ տարրերից մեկն է: Այն մարսյան յուրահատուկ բրեկչիա է` ձևավորված մարսյան կեղևի տարատեսակ հատվածներից (դրանցից մի քանիսի տարիքը 4,42±0,07 մլրդ տարի է) և միլիոնավոր տարիներ առաջ նետվել է Մարսի մակերեսից: Գիտնականը նշել է, որ մարսյան թանկարժեք քարից մի քանի գրամ կտրել են, որպեսզի ստանան Մարսի կյանքի վաղ և հասարակ կառուցվածքի հնարավոր տեսքը:

© Milojevic et al., CE & E \ M. sedula-ն` մարսյան երկնաքարի վրա

Որպես մանրէ է ընտրվել Metallosphaera sedula երկաթբակտերիան` ջերմացիդոֆիլ արխեա, որը բնակվում է հրաբխային տաք ու թթվային աղբյուրներում: Բակտերիան տեղադրել են մարսյան հանքանյութի վրա և ուղարկել կենսառեակտոր, որտեղ այն ենթարկվել է ածխաթթու գազով այրման ու հագեցման:

Մանրադիտակի օգնությամբ դիտարկել են, թե ինչպես է մանրէն օգտագործում և վերաձևում հանքանյութը` բջիջների աճի համար` իր հետևից թողնելով կենսահանքային նստվածք: Միլոևիչի խոսքով` մարսյան կեղևի նյութի վրա մեծացած մանրէն ձևավորել է ամուր պատիճ` բաղկացած երկաթի, մարգանցի և ալյումինի համալիր ֆոսֆատից:

Հետազոտության համահեղինակը նշել է, որ բացի բջջային մակերեսի զանգվածեղ կառուցվածքից` դիտարկվել է նաև շատ բարդ նյութի բյուրեղային մնացուկների (Fe-ի և Mn-ի օքսիդներ, Mn-ի խառը սիլիկատներ) ներբջիջային ձևավորում: Գիտնականի խոսքով` դա բրեկչիի վրա աճի տարբերակիչ յուրահատկություն է: Երկրային հանքանյութային աղբյուրների և երկնաքարի քոնդրիումների վրա այդ մանրէի կուլտիվացման պարագայում նախկինում նմանատիպ երևույթ չի դիտարկվել:

Հետազոտոխներն ընդգծում են, որ դա կարող է անգին տվյալներ տրամադրել Մարսի վրա հնագույն կյանքի որոնումների համար: NASA-ի Perseverance ռովերը, որը նախորդ շաբաթ է հասել Կարմիր մոլորակ, հենց այդպիսի կենսանշաններ է որոնելու: Այժմ, երբ աստղակենսաբանները գիտեն, թե ինչ տեսք ունեն M. sedula բյուրեղյա մնացուկները, հեշտությամբ կկարողանան նույնականացնել հնարավոր նման նմուշները:

Նկարը` © ET

Միացեք մեր Telegram ալիքին