Բյուրականի աստղադիտարանում մամուլի ասուլիս էր` հագեցած օրակարգով. ՆԿԱՐՆԵՐ

Փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) հրավիրվել է մամուլի ասուլիս` նվիրված Աստղադիտարանի 75-ամյակին։ Բանախոսն Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն էր։ Ասուլիսն ուներ բավականին հագեցած օրակարգ։

Հրավիրված էր նաև REGST.net-ը (Տարածաշրջանային Ուսումնասիրություններ): Ուրախությամբ տեղեկացնենք, որ տեղի ունեցավ նաև Աստղադիտարանի կողմից կազմակերպված ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի 2020թ․ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգի մրցանակի արժանացավ մեր կայքը` ի դեմս հիմնադիր Վահրամ Հովհաննիսյանի:

Ասուլիսի սկզբում Ա․ Միքայելյանը ներկայացրեց ԲԱ գործունեությունը 2020թ-ի ընթացքում՝ համավարակի և պատերազմի պայմաններում, ապա անդրադարձավ ԲԱ ներկայիս գիտական և գիտակազմակերպական գործունեությանը, 2021թ․ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին և, իհարկե, խոսեց ԲԱ 75-ամյակին նվիրված միջոցառումների մասին։

Աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, 2009թ-ից ի վեր ամեն տարի կազմակերպում է ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։ Մրցանակներ տրվեցին 3 անվանակարգում։

ԲԱ-ի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցներ աստղադիտարանի գիտաշխատող Դանիել Բաղդասարյանին և անվտանգության ծառայության աշխատակից Պողոս Բավոյանին: Մրցանակաբաշխությունից հետո ասուլիսի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և ԲԱ խոշորագույն՝ 2․6մ աստղադիտակ։

Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)
Возможно, это изображение (10 человек, люди сидят и в помещении)Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)
© BAO

Միացեք մեր Telegram ալիքին