Թուրքիայում շարունակում են փակվել փոքր բիզնեսները

Թուրքիայում 2020թ. փակվել է 99588 փոքր ձեռնարկություն: 2019թ. փոքր բիզնեսի ոլորտում 114 հազար տնտեսվարողների գործունեություն է դադարեցվել:

Թուրքական ընդդիմությունն իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը որակել է տապալված` մատնացույց անելով տնտեսական ակտիվության վերջին վիճակագրությունը:

Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Վելի Աղբաբան հայտարարել է, որ նախագահ Էրդողանին խորհուրդ են տալիս ոչ միայն «լսել ընկերներին», այլև դուրս գալ իր դղյակից և ծանոթանալ առևտրականների խնդիրներին, տեղեկանալ, թե ինչպես են նրանք վճարում վարձակալության վճարները, հարկերն ու տուրքերը:

Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունները հիմնականում խոշոր քաղաքներում են գործել: Ստամբուլում, օրինակ, փակվել է 9587 փոքր բիզնես, Իզմիրում` 6537, Անկարայում` 5586, Անթալիայում` 4735, Բուրսայում` 3993 փոքր բիզնես:

Telegram