Կասպիական նավատորմի ավելի քան 40 ռազմանավեր պատրաստվում են ծով դուրս գալ

Կասպիական նավատորմի ապահովման ավելի քան 40 նավերի անձնակազմեր սկսել են ծով դուրս գալու նախապատրաստական աշխատանքները:

Կասպից ծովում ուսումնական գործողություններին մասնակցելու են «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Մեծն Ուստյուգ», «Վոլգոդոնսկ», «Մախաչկալա», «Աստրախան» փոքր հրթիռային և հրետանաին նավերը, բազային և մարտարշավային ականազերծիչ նավերը, հրետային ռազմանավակները, մարտարշավային նավաքարշերը, հիդրոգրաֆիկական նավերը, որոնք իրականացնելու են նավերը մարտի նախապատրաստելու և բազայի կազմում արշավի հանձնարարություններ:

Նախապատրաստության ընթացքում նավաստիներն իրականացնելու են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության նավային տարատեսակ վարժանքներ, նավերի կենսունակությունը բարձրացնող, հակաօդային և հակադիվերսիոն պաշտպանական գործողություններ: Նաև մշակվում են ամենօրյա ծառայության կազմակերպման, սպառազինության և մարտական բոլոր մասերի սպասարկման հարցեր:

Մարտական պատրաստության հաջորդ փուլում նախատեսվում է անձնակազմերի տեղակայում ծով դուրս գալու համար, որտեղ նավաստիները պետք է կատարելագործեն ծովային գործողությունների իրականացման հմտությունները և պլանային մարտական վարժություններն ինչպես մեկ նավի, այնպես էլ` նավային հարվածային խմբի կազմում:

Ուսումնական շրջանի ընթացքում Կասպիական նավատորմի ռազմանավերն իրականացնելու են հրթիռային և հրետանային կրակային վարժություններ ծովային, ափային և օդային թիրախների ուղղությամբ:

Միացեք մեր Telegram ալիքին