Իրանը և Կուբան Covid-19-ի դեմ պատվաստանյութը համատեղ կարտադրեն

Կուբայում ստեղծված Soberana 02 պատվաստանյութը, որը երկրում Covid-19-ի դեմ պատվաստանյութերի 4 հավակնորդների շարքում առաջատարն է, մշակվելու է Կուբայի պատվաստանյութերի ինստիտուտի (Ֆինլեյ, Finlay) և Իրանի Պաստորի (Pasteur) ինստիտուտի միջև համագործակցությամբ:

Հայտնի է, որ Իրանը կտրականապես հրաժարվել է ամերիկյան և արևմտյան պատվաստանյութերի ձեռքբերումից: Նախատեսվում է մարտ ամսին Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից 2 մլն չափաբաժին ձեռք բերել, սակայն երկրի նախագահը խոստացել է 80 մլն-անոց բնակչությունից 60 մլն-ին պատվաստել, իսկ ձեռք բերվելիք 2 մլն չափաբաժինը դրա համար բավարար չէ:

Ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող երկու երկրների համագործակցությունն ի ցույց է դնում Իրանի և Կուբայի` ինքնաբավության ապահովման և ներմուծման նվազեցման պատրաստականությունը: Ի դեպ` Soberana-ն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «ինքնիշխան»:

Միացեք մեր Telegram ալիքին