Հանրային խորհրդում ԱԹՍ-ների ու ռազմարդյունաբերության վերաբերյալ լուրջ քննարկում է կայացել

ՀՀ հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստում քննարկվել են Հայաստանում թռչող սարքերի, ինտելեկտուալ ռոբոտոտեխնիկայի կատարելագործման և նշված բնագավառներում օտարերկրյա լավագույն փորձի ուսումնասիրման հարցերը:

На изображении может находиться: 2 человека
© Հանրային խորհուրդ

ՀԽ նիստին մասնակցել են ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ ՀԽ անդամ Գաբրիել Ջեմբերջյանը, ՀՀ ՊՆ խորհրդական Արսեն Թառոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Ղևոնդյանը, ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գործերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, ԱՄՆ–ի Իլինոյս նահանգի Շոմպեյնի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի փորձագետներ և տնտեսվարողներ:

На изображении может находиться: 6 человек, люди сидят
© Հանրային խորհուրդ

Ստյոպա Սաֆարյանն առանձնահատուկ ընդգծել է նիստին անօդաչու ավիացիայի լրջագույն պրոֆեսիոնալ Նաիրա Հովակիմյանի մասնակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագայում իր հետ աշխատել նաև հեռակա՝ առցանց տարբերակով: ՀԽ նախագահը Ավստրալիայում ու այլ երկրներում նույնպես ռազմական արդյունաբերությամբ զբաղվող այլ հայրենակիցներին զում կոնֆերանսների միջոցով ներգրավելու մտադրություն է հայտնել:

Քննարկման ընթացքում բարձրացվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահեն տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր:

На изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении
© Հանրային խորհուրդ

Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է նաև Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում նանոտեխնոլոգիաների, երկակի նշանակության ինժեներիայի և արհեստական բանականության բաժինների բացմանը՝ կարևորելով դրանց նշանակությունը Հայաստանում նոր որակի ռազմարդյունաբերություն ստեղծելու գործում:

Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել հետագա քննարկումները և ավարտուն հայեցակարգի մշակման պարագայում այն ներկայացնել Կառավարության քննարկմանը: Սաֆարյանն ընդգծել է, որ այս թեմայով առաջին հավաքի արդյունքում արդեն իսկ կկազմվի ՀՀ վարչապետի ու Կառավարության համար խորհրդատվական փաստաթուղթ՝ լուծման ենթակա խնդիրների, առաջնահերթությունների վերաբերյալ:

Միացեք մեր Telegram ալիքին