Միլիարդատեր Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և երկրի ամենահարուստ մարդը համարվող Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:

Իվանիշվիլիի հայտարարութունը հրապարակվել է կուսակցության պաշտոնական կայքում` ուղերձի տեսքով: Սա միլիարդատիրոջ երկրորդ նման հայտարարությունն է իր գործունեության ընթացքում:

Բիձինա Իվանիշվիլինի նշել է, որ հեռանում է կուսակցության ղեկավարի պաշտոնից և վերադառնում է անձնական կյանքին, որն ունեցել է մինչև 2011թ.-ը: Ընդգծել է, որ քաղաքականությունից հեռանում է հպարտությամբ, հաղթանակած և գոհունակությամբ:

Միացեք մեր Telegram ալիքին