ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե 2021թ. ինչ սպառազինությամբ է համալրելու Օդատիեզերական ուժերը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ 2021թ. երկրի Օդատիեզերական ուժերը նախատեսում է համալրել նոր սպառազինությամբ:

Նշվում է, որ ՌԴ ՕՏՈւ-ի առաջին գունդն ընթացիկ տարում կստանա նորագույն Ս-350 «Վիտյազ» (С-350 “Витязь”) զենիթահրթիռային համալիրներ: Բացի այդ` ռազմական ղեկավարությունը որոշել է զորքերը համալրել նաև Ս-400 և «Պանցիր-Ս» (“Панцирь-С”) զենիթահրթիռային համալիրների երկուական գնդերով:

Նախորդ տարի Ռուսաստանի Օդատիեզերական ուժերին են տրամադրվել 4 միավոր Ս-400 և 24 միավոր «Պանցիր-Ս»: Համալիրները տրամադրվել են Սվերդլովսկի, Հարավսախալինյան և Սամարայի մարզերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին:

Միացեք մեր Telegram ալիքին