ԱՄՆ-ի և Իսրայելի սուզանավերը մոտենում են Իրանի ափերին

ԱՄՆ Ռազմածովային ուժերի USS Georgia («Օհայո» (Ohio) դասի) ատոմային սուզանավը «Տիկոնդերոգա» դասի USS Port Royal և USS Philippine Sea հրթիռային քրեյսերների ուղեկցությամբ մուտք է գործել Պարսից ծոց՝ Իրանի նկատմամբ ուժի ցուցադրման նպատակով: Ամերիկյան աղբյուրները վերջին 8 տարում առաջին անգամ հաստատել են այսպիսի տեղեկությունը:

Չնայած սուզանավում ավելի քան 150 Tomahawk թևավոր հրթիռների առկայությանը՝ առավել մեծ ուշադրության է արժանացել սուզանավի վերին հատվածում առկա շլյուզային հատուկ խցիկը: Դրանով ստորջրյա դիվերսանտների խմբերը, օգտագործելով համապատասխան կրիչները, կարող են հասնել իրանական ափերին կամ բաց ծովում ԻՀՊԿ-ի ՌԾՈւ առանձին նավերին:

Միևնույն ժամանակ՝ Իսրայելի ՌԾՈւ սուզանավը, որը թևավոր հրթիռներ է կրում, անցել է Սուեզի ջրանցքը և ուղղություն է վերցրել դեպի Պարսից ծոց: Համարվում է, որ դա տեղի է ունեցել արաբական մի շարք երկրների (այդ թվում՝ Եգիպտոսի) թույլտվությամբ:

Համարվում է, որ երկու երկրների ռազմածովային ուժերի համատեղ ներկայությունը Իրանի ափերի մոտ խոսում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հակաիրանական ցուցադրական զորավարժությունների մասին:

Միացեք մեր Telegram ալիքին

Մեկ կարծիք «ԱՄՆ-ի և Իսրայելի սուզանավերը մոտենում են Իրանի ափերին»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։