Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։

Առաքելյանի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։ Նախարարը կարևորել է Հայաստանում իրենց կեցությունը շարունակող արցախցիների նկատմամբ Կառավարության պատասխանատվությունը, որոնք արտացոլված են մի շարք ծրագրերում։

Քննարկվել են նաև Արցախի սոցիալ-տնտեսական ակտիվության վերականգնմանն ուղղված կայուն զարգացման հնարավոր ծրագրերը։ Առաքելյանը նշել է, որ նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Արցախի կառավարության գործընկերների հետ՝ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

Միացեք մեր Telegram ալիքին