Համատեղ հայտարարություն ԵԽԽՎ-ում՝ ընդդեմ Ռուսաստանի

Վրաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պատվիրակությունները ԵԽԽՎ-ում ընդդեմ Ռուսաստանի համատեղ հայտարարություն են պատրաստել:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված համատեղ հայտարարությունը վերաբերում է Ռուսաստանի վերադարձին այդ կառույց, ինչպես նաև Մոսկվայի կողմից Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ սպառնալիքներին: Նշված հինգ երկրները հանդես են գալիս ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման դեմ և կարծում են, որ Ռուսաստանի հեռացման հիմքերն անփոփոխ են:

Վրաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պատվիրակությունները սեպտեմբերի 30-ին հրաժարվել են մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը՝ որպես բողոք և ի աջակցություն Ուկրաինայի: Մյուս նիստերին պատվիրակությունները մասնակցում են:

Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավայի խոսքով՝ Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելու որոշումն անհիմն է:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը 70 տարի պաշտպանել է միլիոնավոր մարդկանց իրավունքները և խստորեն պահպանել է այն արժեքները, որոնց համար ստեղծվել է Խորհուրդը: Սակայն 2019թ. հունիսին իրավիճակը փոխվել է: Ամառային նստաշրջանի 2 292 բանաձևով ռուսական պատվիրակությանը վերադարձվել է ձայնի իրավունքը և այլ լիազորություններ:

Դրանով ԵԽԽՎ-ն աչք է փակել Ռուսաստանի կողմից իր հարևանների նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների խախտումների, տարածքների օկուպացիայի և անեքսիայի, ապօրինի ձերբակալությունների վրա,- նշվում է համատեղ հայտարարությունում:

Փաստաթղթում խոսվում է նաև Հարավային Օսիայի, Վրաստանից օկուպացրած տարածքներում իրականացված ընտրությունների մասին:

Այս հինգ երկրների պատվիրակությունները պայմանավորվել են ԵԽԽՎ-ում ստեղծել Բալտիկ պլյուս մշտական խումբ, որի նպատակը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի չճանաչման քաղաքականությունն է, Արևելյան Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի, Ղրիմի օկուպացիայի քննադատությունը: Խմբի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Կիևում:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ չի նշանակում, թե ԵԽ-ում երկակի ստանդարտներ կան:

Այդ որոշումը չի հակասում Վրաստանում, Կովկասում, Մերջդնեստրում սառեցված հակամարտություններին վերջ դնելու մեր վճռականությանը:

Էմանուել Մակրոնի խոսքով՝ սա Ռուսաստանին իր պարտականությունները կատարելուն ուղղված պարտադրանք է, այլ ոչ թե մեղմություն:

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.