Ռուսաստանի ՌՕՈւ 3 ուղղաթիռներ դուրս են բերվել Հմեյմիմ ավիաբազայից

1398441797Սիրիական Հմեյմիմ ավիաբազայից դուրս են բերվել Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի 3 հարվածային ուղղաթիռներ՝ 2 հատ Մի-24 և մեկ Մի-35: Տեղափոխումն իրականացրել է «Ռուսլան» Ան-124 ռազմատրանսպորտային ծանր ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ավիացիոն տեխնիկան Ռուսաստանի հիմնական տեղակայման վայր է տեղափոխվել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հմեյմիմ ավիաբազայի ռուսական խմբավորման հիմնական մասի դուրսբերման վերաբերյալ կայացրած որոշման համաձայն: Ուղղաթիռների հետ տուն են վերադարձել օդաչուները և ավիացիոն տեխնիկան սպասարկող տեխնիկ-ինժեներները:

Հմեյմիմի ռազմական ավիացիան զբաղված էր աէրոդրոմի և հարակից տարածքների պաշտպանությամբ և պահպանությամբ, աէրոդրոմից թռչող և այնտեղ վայրէջք կատարող օդանավերի, բեռներ և մարդկանց տեղափոխող ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռների ուղեկցությամբ: РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին նշել է հայրենիք ժամանած Մի-24 ուղղաթիռային հաշվարկի հրամանատարը:

Սպան հավելել է նաև, որ չնայած տեխնիկայի և զինծառայողների հիմնական մասի դուրսբերմանը, Սիրիայում մնացած կենդանի ուժը և տեխնիկայի միավորները բավարար են ցանկացած պահի կանխելու հարձակումները և իրականացնելու առաջադրված հանձնարարությունները:

Ավելի վաղ Ռուսաստանի մշտական տեղակայման վայր էին տեղափոխվել Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին հարվածներ հասցնելու առաքելություն իրականացրած ինքնաթիռները, այդ թվում Սու-34 ռմբակոծիչներ, Սու-24Մ ճակատային ռմբակոծիչներ և Սու-25 գրոհայիններ:

Աղբյուր՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.