ԱՊՀ երկրների ԶՈւ Գլխավոր շտաբների պետերն այսօր կհանդիպեն Մինսկում

218109_1Այսօր Մինսկում կայանալու է ԱՊՀ երկրների ԶՈւ Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը՝ քննարկելու ռազմական համագործակցության մինչև 2020թ. հայեցակարգի իրականացմանը և 2017թ. ԶՈւ-ի ռազմական համատեղ միջոցառումների անցկացմանը վերաբերող հարցերը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, լրագրողներին է տեղեկացրել ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը:

Հաղորդման համաձայն, ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի Կոմիտեի՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի ունենալիք նիստի օրակարգում ներառված են ռազմական համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող 11 հարցեր: Նիստի օրակարգային հարցերից ընդգծվում է հատկապես մինչև 2020թ. հայեցակարգի և 2017թ. համատեղ միջոցառումների կարևորությունը:

Կոմիտեի աշխատանքներին մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պատվիրակությունները: Աղբյուրի հաղորդմամբ, նախատեսվում է ՌԴ ԳՇ պետի երկկողմ հանդիպումները Տաջիկստանի և Բելառուսի գործընկերների հետ՝ քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Աղբյուր՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.