Սևծովյան նավատորմի նավն ականազերծում կիրականացնի սիրիական ափերի մոտ

apa«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ ծովային ականների առկայության մասին տեղեկատվություն հիման վրա Ռուսաստանը պարբերական ականազերծումներ կիրականացնի Սիրիայի ծովափին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմաքաղաքական աղբյուրներին:

Աղբյուրի հաղորմամբ, Սիրիայի ափամերձ հատվածում ականազերծումն իրականացնելու է Սևծավյան նավատորմի «Կովրովեց» նավը:

Ռուսաստանի Ռազմածովային ուժերի Միջերկրական ծովում գործող օպերատիվ նավային խմբավորումը փետրվարին համալրվել է թևավոր «Կալիբր» հրթիռներով զինված «Զելյոնիյ Դոլ» հրթիռային փոքր նավով և ականազերծիչ զինամթերքի ամբողջական լրակազմով բեռնված, ծովային ականազերծում իրականացնող «Կովրովեց» նավով:

Սևաստոպոլից այդ նավերի դուրս գալու վերաբերյալ, աղբյուրի հաղորդմամբ, նախապես տեղեկացրել էր Սևծովյան նավատորմի ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչյովը՝ նշելով, որ տեղեկատվություն կա ԻՊ կողմից նշված ականների պահեստի գրավման վերաբերյալ, և, չնայած կասկածին, թե ԻՊ-ականներն առանց համապատասխան կրիչների կարող են մոտենալ ծովային բազաներին, այնուամենայնիվ, կանոնավոր ականազերծումներ են իրականացվելու Սիրիայի ափամերձ հատվածում: «Եթե նույնիսկ տեղեկատվությունը չհաստատվի, ապա ականազերծումը կհանդիսանա ուղևորների և նավերի անվտանգության ապահովման շրջանակներում իրականացվող միջոցառում»,- հավելել է Սևծովյան նավատորմի ներկայացուցիչը:

РИА Новости-ի հաղորդմամբ, կապիտան Տրուխաչյովը-ն ընդգծել է, որ ծովային ականազերծիչի առջև Միջերկրական ծովում (այդ թվում՝ Սիրիայի ծովափին) գործող ռուսական խմբավորման նավերը ականապատումից զերծ պահելու հանձնարարություն է դրված:

Աղբյուր՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.