Իտալական ընկերությունը ներկայացրել է Հյուսիս-հարավի տրանշ 4-ի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները

1«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» տրանշ 4-ի՝ Արտաշատից Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության առաջին արդյունքներն արդեն պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացրած իտալական «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ կազմակերպության մասնագետները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին այժմ արդեն անցկացնում են հանրային քննարկումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում փետրվարի 29-ին կազմակերպվել էր հերթական հանիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ:

Հաշվի առնելով տեղանքի նախնական վերլուծությունը, ինչպես նաև՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռելիեֆին, շուրջ 300 կմ երկարությամբ ճանապարհահատվածն իտալական ընկերությունն ուսումնասիրության ընթացքում բաժանել է 2 հիմնական հատվածների՝ Արտաշատ-Սիսիան և Սիսիան-Քաջարան:

«Ըստ մեր ուսումնասիրությունների՝ կառուցման ընթացքում Արտաշատից Սիսիան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունը առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիր»,- նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» իտալական ընկերության ղեկավար Ատտիլիո Սիվիերոն: Ուսումնասիրությունները կատարելու ընթացքում ընկերությունը համագործակցել է մի շարք պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հնագետների հետ:

Կառուցվելիք նոր արագընթաց մայրուղին հնարավորինս պետք է շրջանցի մեծ ու փոքր համայնքները, պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանները, գազատարները, էլեկտրահաղորդիչ կայանները: Այս հանդիպումից առաջ նախագիծը հանրային քննարկում է անցել նաև Սյունիքի մարզում:

Նշվում է, որ ճանապարհի կառուցումից հետո հանրապետության դեպի հարավային դարպաս գնացող մայրուղին կկրճատվի մոտ 80կմ-ով: Դրան կնպաստի մի շարք հատվածներում նախատեսվող թունելների կառուցումը: Թունելներից ամենաերկարը կլինի 8 կմ: Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը կհամաֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի կողմից:

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.