Դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

mfa_buildingԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը:

Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նախարարը գոհունակությամբ նշել է, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր է գնահատել նաև Իրանի հայ համայնքի դերը երկրի մարզական կյանքում` ընդգծելով, որ համայնքային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

Հաղորդագրության համաձայն, ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը տեղեկացրել է, որ Իրանում գործում են մի շարք մարզական ուսումնական հաստատություններ և պատրաստակամություն հայտնել Հայաստանի համապատասխան ուսումնական հաստատություններից ուսանողներ ընդունել և նրանց համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:

Դեսպան Թումանյանը, իր հերթին, կարևորել է Հայաստանի և Իրանի մարզական աշխարհի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.