Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

mfa_buildingՓետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարի հետ: Այս մասին նշված ՀՀ արտգործնախարարության տրամադրած մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Փոխնախագահ Էբթեքարը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ ՀՀ արտգործնախարարություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.