ԼՂՀ գյուղոլորտը համալրվել է նոր տեխնիկայով

imagesՓետրվարի 16-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Արամ Մխոյանը նշել է, որ անցած տարի գյուղոլորտի տնտեսվարողներին է տրամադրվել  թվով 29 միավոր գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկա (այդ թվում՝ 20 անիվավոր տրակտոր և 9 հացահատիկահավաք կոմբայն), 11 միավոր ունիվերսալ կցասայլ, 2 միավոր սկավառակային փոցխ, 3 միավոր խոտհնձիչ, իսկ Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանին գյուղատնտեսության զարգացման ծրագրով տրամադրվել է 8 միավոր գյուղտեխնիկա: Այս մասին նշված է ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության կայքում:

Արդյունքում, ըստ գյուղնախարարի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի քանակը կազմել է  2046 միավոր, այդ թվում՝ 326 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 935 միավոր անիվավոր տրակտոր և 736 միավոր թրթուրավոր տրակտոր, 25 միավոր կցասայլ, 5 միավոր սիլոսահավաք կոմբայն, 18 միավոր խոտհնձիչ: Բացի այդ, առկա է նաև 1629 միավոր գյուղատնտեսական սարքավորում,- նշված է հայտարարության մեջ:

2015 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև համախառն բերքի աճին:

Աղբյուր՝ ԼՂՀ Գյուղնախարարության կայք

Մեկ կարծիք «ԼՂՀ գյուղոլորտը համալրվել է նոր տեխնիկայով»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.