Իրանը պատրաստ է գազ մատակարարել Վրաստան

images.jpgԻրանը պատրաստ է գազ մատակարարել Վրաստան՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ դեպի Եվրոպա արտահանման նպատակով: Новости-Грузия-յի հաղորդմամբ, այս մասին «Ռեզոնանս» թերթին տված հարցազյուցի ժամանակ հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Թալեբի-ֆարը:

Ներկայումս Վրաստանի հիմնական գազամատակարարը Ադրբեջանն է: Կայքը նշում է նաև, որ դեպի Հայաստան գազ փոխադրելու համար Ռուսաստանը գազի մի մասը Վրաստանին է հատկացնում (մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 12%-ը):

«Կարծում ենք, որ Վրաստանը պետք է գործի ազգային շահերից ելնելով՝ ապահովելով էներգետիկ աղբյուրների այլընտրանք: Իրանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ էներգետիկ ոլորտում և  անհրաժեշտ ծավալով գազ մատակարարել ներքին սպառման, ինչպես նաև Եվրոպա փոխադրելու համար, որի արդունքում հավելյալ եկամուտ կապահովվի»,-Новости-Грузия-յի հաղորդմամբ, ասել է Աբբաս Թալեբի-ֆարը՝ հավելելով, որ տեխնիկական աշխատանքների նախապատրաստումն ընթացքի մեջ է, և դիտարկվում են Իրան-Վրաստան գազատար երթուղիների մի քանի տարբերակներ:

Դեսպանի խոսքով, ինչպես նշվում է, տարբերակներից մեկն Ադրբեջանն է, որը պատրաստականություն է ցուցաբերում սեփական տարածով Վրաստան գազ մատակարարելու հարցում: Հայաստանը նույնպես գոյություն ունեցող հնարավորությունները կիրառելու պատրաստականություն է հայտնում: Միաժամանակ դիտարկվում է նաև փոխանակման տարբերակը:

Աղբյուր՝ Новости-Грузия

Մեկ կարծիք «Իրանը պատրաստ է գազ մատակարարել Վրաստան»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.