Ճանապարհաշինության ընդհանուր նկարագիրը ԼՂՀ-ում. ավարտված և ընթացիկ աշխատանքներ

d383d2a7f18b38f50f531c6f6759cc5a_L

ԼՂՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հունվարի 28-ի մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է Արցախում 2015թ. ավարտված և իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր նկարագիրը՝ նշելով, որ ներկայումս ընթացքի մեջ է` Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի Գիշի խաչմերուկից Բերդաշեն տանող նոր՝ 9,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումը, որն անցնելու է ենթաշրջանի մյուս գյուղերով և հասնելու է մինչև Ասկերան:

Շարունակվում են նաև Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրում թվով 50 բնակելի տների տարածքի բարեկարգումը և ցանկապատումը, Շուշիի շրջանի Մ1-Իսահակի աղբյուր ճանապարհի վերակառուցումը, Հադրութ քաղաքի Փետրվարի 20 փողոցի բարեկարգումը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ տանո
ղ ավտոճանապարհի ասֆալտապատումը:

Վարդենիս- Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են 2-րդ փուլով. կատարվել է ավելի քան 49 կմ ասֆալտե երկշերտ ծածկույթ: Այս ճանապարհը մեծ կարևորություն ունի տնտեսական և հումանիտար տեսակետից, այն այլընտրանքային և ռազմավարական նշանակության ճանապարհ է ՀՀ և ԼՂՀ աշխարհաքաղաքական պայմաններում: Երևան-Գորիս Ստեփանակերտ մայրուղուց հետո սա երկրորդ միջպետական ճանապարհն է, որ իրար է կապում երկու Հանրապետությունները: Ավտոճանապարհի վերակառուցման պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն է: Շինարարության ավարտը նախատեսված է 2016թ. վերջին:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԼՂՀ ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման և պահպանման նպատակով, ԼՂՀ պետբյուջեից 2015թ-ին հատկացվել է 2 մլրդ 936 մլն 590 հազ. դրամ գումար:

Քաղաքաշինության նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն, ԼՂՀ կառավարության կողմից կատարված ներդրումներն ուղղվել են ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնանորոգմանն ու շահագործմանը, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը:

Մասնավորապես, իրականացվել են 3883 քառակուսի մետր ծածկի փոսային նորոգումներ՝ NKR_Real_2008Ստեփանակերտ — Ասկերան ավտոճանապարհին: Ստեփանակերտում կատարվել են փողոցների մոտ 3146 ք.մ փոսային նորոգումներ: 2015 թվականին հիմնականում ավարտվել են Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհից Իվանյան և Նորագյուղ տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը (ընդհանուր երկարությունը 2,3 կմ), Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի խաչմերուկի բարեկարգումը, Աստղաշեն գյուղի դպրոցի տարածքի ասֆալտապատումը, Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի դաշտամիջյան ավտոճանապարհի կառուցումը, Ստեփանակերտ — Կարմիր Շուկա ավտոմայրուղու որոշ հատվածների ասֆալտապատումը, Շուշի քաղաքի Վարանդա, Մուրացան, Աշոտ Բեկոր, Մելիք Փաշայան, Վաչագան Իշխանյան փողոցների, Վարանդա N2 և 4, Մուրացան N2 և Աշոտ Բեկոր N10 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման աշխատանքների 1-ին փուլը, Մարտունի քաղաքի շրջվարչակազմի շենքի տարածքի ասֆալտապատումը, Հադրութ քաղաքի որոշ փողոցների ծածկի փոսային վերանորոգումը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի (3-րդ փուլ հատվածի) հիմնանորոգումը:

Աղբյուրը՝ ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջ՝ mudnkr.am

 

 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.